Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 291 նոր դեպք
Օգոստոսի 1-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 291-ով և դարձել 38 841:
Մահացել է ևս 11 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը հասավ 749-ի։
Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է.
«Պացիենտները եղել են 83 (տղամարդ), 79 (տղամարդ), 68 (տղամարդ), 60 (կին), 80 (կին), 69 (կին), 73 (կին), 54 (տղամարդ), 81 (կին), 73 (տղամարդ) և 41 (տղամարդ) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։»:
Առողջացել է ևս 560 պացիենտ, նրանց ընդհանուր թիվը կազմում է 29 557։
Ընդհանուր առմամբ, կատարվել է 165 656 թեստավորում, անցած օրվա ընթացքում՝ ընդամենը 1 920:
● Հայաստանը չի բացի սահմանները մինչև զբոսաշրջային սեզոնի ավարտը