Հայաստանում 99-ամյա Հայրենական պատերազմի վետերանը հաղթահարել է կորոնավիրուսը և դուրս գրվել հիվանդանոցից
Հունիսի 24-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 711–ով և դարձել 21 717:
Մահացել է ևս 14 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը հասավ 386-ի։
Առողջացել է ևս 653 պացինետ, նրանց ընդհանուր թիվը կազմում է 10 797։ 10404-ը շարունակում են բուժում ստանալ։
Ընդհանուր առմամբ, կատարվել է 100 400 թեստավորում, անցած օրվա ընթացքում՝ 2 283:
- Ում և ինչ օժանդակություն է տրամադրվում Հայաստանում կորոնավիրուսի տնտեսական հետևանքների հաղթահարման ծրագրերով
- Կորոնավիրուսն ըննդեմ բիզնեսի։ Տեսանյութ Երևանից
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հունիսի 23-ին դուրս է գրվել Հայրենական մեծ պատերազմի վետերան, 99-ամյա Մեխակ Ավետիսյանը։
Բուժկենտրոնի ֆեյսբուքյան էջում հայտնում են, որ նա տեղափոխվել էր հիվանդանոց ծանր վիճակում․ հաստատված կորոնավիրուսային հիվանդությամբ, երկկողմանի թոքաբորբով:
«Չեմ ուզում հիշել, թող մնա անցյալում, շնորհակալություն բժիշկներին, երիտասարդ են, բայց լավ գործ են անում: Թող Հայաստանը ծաղկի ու դառնա բժշկական տուրիզմի երկիր», — ասել է Մեխակ Ավետիսյանը հիվանդանոցից դուրս գրվելու ժամանակ: