«Իրավիճակը շարունակում է վատթարանալ. Հայաստանը կորոնավիրուսի ցուցանիշով մոտենում է Իտալիային» - Հայաստանի վարչապետ
Մայիսի 30-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 251-ով։
Անցած մեկ օրվա ընթացքում յոթ մարդ է մահացել։ Մահացածների ընդհանուր թիվը հասավ 127-ի։
Վարակվածների ընդհանուր թիվն արդեն 8 927 է։ Բուժվածների թիվն ավելացել է 20-ով, նրանց ընդհանուր թիվը կազմում է 3 317: Շարունակում են բուժում ստանալ 5 435 մարդ:
- Քաղաքական գործիչները՝ կորոնավիրուսի մասին։ Ինչո՞ւ է Հայաստանը վարակվածների թվով առաջատարը տարածաշրջանում
- Կարծիք․ Հայաստանին մեկ շաբաթից կարող է աղետ սպասվել վարակվածների թվի կտրուկ աճի պատճառով
Մայիսի 29-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը շարունակում է վատթարանալ:
Վարչապետի խոսքով՝ մեկ միլիոն բնակչության հաշվով կորոնավիրուսի վարակակիրների թվով Հայաստանն արդեն անցել է Իրանին և Ֆրանսիային, հավասարվել է Ռուսաստանին․
«Այս տեմպով շարունակվելու դեպքում կհասնենք Իտալիայի ցուցանիշին: Համաճարակի տարածման այսպիսի տեմպը, անկախ նրանից, թե քանի տոկոսն է ախտանիշով, քանիսն՝ առանց դրա, ինքնաբերաբար բերում է ծանր, ծայրահեղ ծանր դեպքերի, նաև մահվան դեպքերի աճի»։
Փաշինյանը նշել է նաև, որ այդ իրավիճակի պատճառը հակահամաճարակային կանոնների համատարած չպահպանումն է․
«Համաճարակի հաղթահարման գործընթացը կախված է մեր կողմից առաջարկված կանոնների պահպանումից ու որակից»։