«Մեր խնդիրն է չվերադառնալ կարանտինին, բայց դա բացառված չէ» - Հայաստանի վարչապետ
Մայիսի 29-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 460-ով։ Սա մեկ օրում վարակվածների թվի աճի առավելագույն ցուցանիշն է։
Անցած մեկ օրվա ընթացքում յոթ մարդ է մահացել։ Մահացածների ընդհանուր թիվը հասավ 120-ի։
Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 8 676-ի։ Բուժվածների թիվն ավելացել է 10-ով, նրանց ընդհանուր թիվը կազմում է 3 297: Շարունակում են բուժում ստանալ 5 214 մարդ:
- Հայաստանի կառավարությունը կօգնի «զրոյից» բիզնես սկսել․ կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման ևս մեկ ծրագիր
- Քաղաքական գործիչները՝ կորոնավիրուսի մասին։ Ինչո՞ւ է Հայաստանը վարակվածների թվով առաջատարը տարածաշրջանում
- Կարծիք․ Հայաստանին մեկ շաբաթից կարող է աղետ սպասվել վարակվածների թվի կտրուկ աճի պատճառով
Մայիսի 28-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ կառավարության խնդիրն է չվերադառնալ կարանտինի ռեժիմին։ Սակայն, միևնույն ժամանակ, կառավարության ղեկավարը չի բացառել, որ նման անհրաժեշտություն կարող է առաջանալ․
«Չափանիշը ինտենսիվ թերափիայի տեղերի առկայությունն է․ իրավիճակն ամեն օր բարդանում է, աճում է ծայրահեղ ծանր պացիենտների քանակը»։
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խոսքով, մայիսի 28-ի դրությամբ 316 պացիենտ գտնվում է ծանր վիճակում, 53-ը` ծայրահեղ ծանր վիճակում։ Նա տեղեկացրել է, որ առաջիկա 1.5 ամսվա ընթացքում կստեղծվի ինտենստիվ թերափիայի լրացուցիչ 100 տեղ։