Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը զգուշացնում է․ «Կորոնավիրուսի ճգնաժամը կարող է ահագնանալ»
Հուլիսի 14-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 339–ով և դարձել 32 490:
Մահացել է ևս 8 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը հասավ 581-ի։
Առողջացել է ևս 864 պացիենտ, նրանց ընդհանուր թիվը կազմում է 20 729։ Շարունակում են բուժում ստանալ 10 996-ը։
Ընդհանուր առմամբ, կատարվել է 136 802 թեստավորում, անցած օրվա ընթացքում՝ 1 115:
● Ովքե՞ր կարող են դիմակ չկրել. Հայաստանի պարետի նոր որոշումը
● Հայաստանը կորոնավիրուսի պատվաստանյութի ձեռքբերման հերթում է
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսի վերջին հայտարարության՝ կորոնավիրուսի ճգնաժամը կարող է ահագնանալ, եթե երկրները խստորեն չկիրառեն առողջապահական տեսանկյունից անհրաժեշտ միջոցառումները․
«Ես շատ ուղիղ կխոսեմ՝ չափազանց շատ երկրներ են գնացել սխալ ուղղությամբ այն դեպքում, երբ վիրուսը շարունակում է մնալ հանրային թիվ մեկ թշնամին:Եթե կանոնները չպահպանվեն, ապա համավարակը միայն մեկ ուղղությամբ է գնալու՝ ավելի ու ավելի ահագնանալով», — ասել է ԱՀԿ ղեկավարը:
Նա նկատել է, որ տեսանելի ապագայում «հին նորմալին կյանքին վերադարձ չի լինելու», — հուլիսի 13-ին առցանց ճեպազրույցի ընթացքում ասել է ԱՀԿ ղեկավարը։