Կորոնավիրուսի արդեն 12 դեպք է հաստատվել Վրաստանում
Այս պահին Վրաստանում արդեն հաստատված է կորոնավիրուսի վարակի 12 դեպք՝ հատուկ կառավարության կայքի համաձայն:
Այժմ Վրաստանում կարանտինի մեջ են գտնվում 140 մարդ:
Հիվանդներից մեկը՝ Նիկոլոս Գամկրելիձեն, Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրենի որդին է: Նա ինքը բժիշկ է և ղեկավարում է Evex կլինիկան:
Ֆեյսբուքի իր էջում Գամկրելիձեն գրել է, որ շփման մեջ է եղել իր կոլեգայի հետ, որը վերադարձել էր Իտալիա ուղևորությունից և պարզվել է, որ կորոնավիրուսով վարակված է:
•Կորոնավիրուս. այլևս ոչ մի գրկախառնություն՝ ողջույններ արմունկներով ու կոշիկներով: ՏԵՍԱՆՅՈՒԹ
• Ամեն ինչ կորոնավիրուսի մասին
Այս դեպքը Վրաստանում առաջինն էր, երբ վարակը փոխանցվել է արդեն երկրում: Մինչ այժմ բոլոր վարակվածներն իրենք էին վերադարձել Իտալիա կամ Իրան ուղևորությունից:
Evex կլինիկայի տվյալ աշխատակիցը, որը վիրուսակիր է եղել (նրա անունը առայժմ չի տրվում), Իտալիայում մի քանի օր է անցկացրել և վերադարձել է Թբիլիսի մարտի 1-ին: Հաջորդ օրը նա գնացել է աշխատանքի, որտեղ ընդհանուր ժողով է անցկացվել: Այդ հանդիպմանը ներկա է եղել նաև Նիկոլոս Գամկրելիձեն:
Հաջորդ օրը այդ աշխատակցի վիճակը վատթարացել է, և նրա մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել:
Պարզվել է, որ նրա հինգ ընկերները, ում հետ նա եղել է Իտալիայում, նույնպես կորոնավիրուսով վարակված են: