Կորոնավիրուս, նորություններ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է․ կարգապահությունն ամենամեծ խնդիրն է
-
Վիճակագրություն. վարակվածներ, մահեր, ապաքինվածներ՝ Ադրբեջան, Հայաստան, Վրաստան
Հայաստան Ադրբեջան Վրաստան Նոր դեպքեր 723 352 14 Հիվանդներ 16 004 9 570 851 Նոր մահեր +6 +2 +1 Մահեր 264 115 14 Առողջացել են 6 081 5 309 702 -
Հայաստան. 612 նոր դեպք, մահվան՝ 13: Վարչապետ․ կարգապահությունն ամենամեծ խնդիրն է
Ընդհանուր առմամբ, Հայաստանում համաճարակի սկզբից ի վեր 258 մարդ է մահացել:
Մեկ օրում գրանցվել է 612 նոր դեպք, համաճարակի սկզբից վարակվել է 15 281 մարդ։ Նրանցից 5 639-ը առողջացել է:
Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվել է ևս մեկ ամսով՝ մինչև հուլիսի 13-ը:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է․ ամենամեծ խնդիրը կայանում է նրանում, որ բնակչությունը չի հետևում կյանքի նոր կանոններին, չի կատարում պարետատան պահանջները։ Խոսքը դիմակ կրելու, ձեռքերը ախտահանելու և սոցիալական հեռավորություն պահպանելու մասին է։
-
Վիճակագրություն. վարակվածներ, մահեր, ապաքինվածներ՝ Ադրբեջան, Հայաստան, Վրաստան
Հայաստան Ադրբեջան Վրաստան Նոր դեպքեր 428 352 9 Հիվանդներ 14 103 8 882 837 Նոր մահեր 0 0 0 Մահեր 227 108 13 Առողջացել են 5 226 4 930 697 -
Վրաստանում 9 նոր դեպք է գրանցվել, վարակվածներից 4–ը բուժաշխատողներ են
Վարակվածներից չորսը բուժաշխատողներ են՝ Թբիլիսիի Հանրապետական հիվանդանոցի աշխատակիցներ։
Ընդհանուր առմամբ, Վրաստանում համաճարակի մեկնարկից ի վեր վարակվել է 837 մարդ, 697–ն ապաքինվել է։
Ընդհանուր առմամբ համաճարակի ընթացքում Վրաստանում մահացել է 13 մարդ։
Վրաստանում համավարակի հետ կապված կարանտինային սահմանափակումները սկսել են չեղարկվել ապրիլի 27–ից։ Հունիսի 15–ից Վրաստանը պլանավորում է վերսկսել ներքին զբոսաշրջությունը, իսկ հուլիսի 1–ից՝ բացել սահմաններն ու օտարերկրյա զբոսաշրջիկների ընդունել։
Վրաստանը Հայաստանին կօգնի օրական 1000 PCR-թեստերով և բուժանձնակազմով
-
Վիճակագրություն. վարակվածներ, մահեր, ապաքինվածներ՝ Ադրբեջան, Հայաստան, Վրաստան
Հայաստան Ադրբեջան Վրաստան Նոր դեպքեր 428 352 6 Հիվանդներ 14 103 8 882 822 Նոր մահեր +10 +6 0 Մահեր 227 108 13 Առողջացել են 5 226 4 930 690 -
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 566-ով և հասել 14 669-ի։
Հունիսի 11-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 566-ով և հասել 14 669-ի։
Բուժվածների թիվն ավելացել է 240-ով, նրանց ընդհանուր թիվը կազմում է 5 466։ Շարունակում են բուժում ստանալ 8 876 մարդ:
Կորոնավիրուսից մահվան ևս 18 դեպք է արձանագրվել։ Մահացածների ընդհանուր թիվը հասավ 245-ի։
• «Ուզում եմ ներողություն խնդրել գործած սխալների համար» — Հայաստանի առողջապահության նախարար
-
428 նոր դեպք Հայաստանում, բայց և մեկ օրում առողջացածների ռեկորդային թիվ՝ 775
Հայաստանում մեկ օրում գրանցվել է 428 նոր դեպք և 10 մահ։
Մահացածների ընդհանուր թիվը հասավ 227-ի։
Վարակվել է 14 103 մարդ, նրանցից 5 226-ն աապաքինվել են։
Մեկ օրվա ընթացքում առաողջացածների մեծ թիվը բացատրվում է դրանով, որ հունիսի 10-ին ավարտվում է առանց ախտանշանների հիվանդությունը տանող հիվանդների ինքնամեկուսացման ժամկետը։
Արտակարգ դրության ժամկետն էլ Հայաստանում ավարտվում է հունիսի 13-ին, բայց արդեն հաղորդվում է, որ այն կարող է երկարաձգվել։
Հայաստանը Վրաստանից օգնություն է ստացել՝ բուժսարքավրումներ կորոնավիրուսի դեմ պայքարի համար
-
Բժիշկներ չկան, հիվանդանոցներում տեղ չկա, զանգվածային մահացություն Կարաչայ–Չերքեզիայում
Լրագրող Դեմիս Պոլանդովը «Ադիգե Խեկու – չերքեզական» տելեգրամ–ալիքում այսպիսի բան է հրապարակել (կրճատ տարբերակը)․
«Կարաչայ–Չերքեզիան բռնկվել է։ Խեղճ մարդիկ տանջվում են իրենց հիվանդ հարազատների ձեռքը՝ փորձելով նրանց խցկել հիվանդանոց։ Սակայն դա գործնականում անիրական է։ Տեղ չկա։ Բժիշկ էլ գրեթե չի մնացել։
Տարեցներին միայնակ են հուղարկավորում, ազգականներին հետո են հաղորդում։ Ով կովկասյան մշակույթում է մեծացել, գիտի, որ տարեցների համար դա սարսափելի հարված է։ Ո՞վ է գալու իրենց թաղմանը, ի՞նչ կտորով են իրենց փաթաթելու․ այս մտքերով նրանք անցկացնում են իրենց վերջին օրերը։ Իսկ հիմա նրանք միայն կարող են առանց որևէ հույսի ասել․ «Միայն թե ոչ այն սև պլատիկե պարկով»․․․
Մարդիկ շաբաթներով վառվում են ջերմությունից, չեն կարողանում այն իջեցնել, Հիվանդանում են ընտանիքներով, մարդ չկա, որ սնունդ պատրաստի։ Հիվանդ են քաղաքներում, կորոնան եկել է նաև աուլներ։
Լինում է, որ երիտասարդներն են մահանում, քանի որ նրանց հիվանդանոցները չեն ընդունում։ Բայց չէ՞ որ նրանց մոսկվացի գուրուները «թեթև ընթացք» են խոստացել։ Կորոնավիրուսն էլ նրանց մոտ հաստատված չէ, քանի որ նրանք հաճախ տասն օր արդյունքի են սպասում։
Ահա սև պարկի մեջ ամփոփված երիտասարդ մի կնոջ բերեցին, մայրն այդպես էլ հուղարկավորեց։ Իսկ մահվան վկայականի մեջ՝ հիպերտենզիա։ Եթե հիպերտենզիա է, ինչո՞ւ էիք նրան պահում կորոնավիրուսով հիվանդների մոտ՝ ինֆեկցիոնում։ Թոքերի արհեստական օդափոխության սարքին ինչո՞ւ էիք միացնում։ Մենք նրան անգամ հրաժեշտ չտվինք […]
Այսօր Ուչկեկենում մարդիկ փողոց են դուրս եկել։ Նրանք հուսահատ են, նրանց մոռացել են»
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ Կարաչայ Չերքեզիայում 1 729 վարակված կա, մահացել է նրանցից ինը։
Սակայն բժիշկներն ու ակտիվիստները սոցցանցերում բղավում են այն մասին, որ տվյալները նվազեցված են մի քանի անգամ, խոսքն իրականում հազարավոր վարակվածների և հարյուրավոր մահացածների մասին է։
Կարաչայ–Չերքեզիան Հյուսիսային Կովկասի ամենափոքր հանրապետությունն է, այստեղ պակաս, քան 500 հազար մարդ է ապրում։
-
Վիճակագրություն. վարակվածներ, մահեր, ապաքինվածներ՝ Ադրբեջան, Հայաստան, Վրաստան
Հայաստան Ադրբեջան Վրաստան Նոր դեպքեր 350 323 8 Հիվանդներ 13 675 7 876 818 Նոր մահեր +6 0 0 Մահեր 218 93 13 Առողջացել են 4 451 4 377 686 -
Հայաստանը կարողացել է հիվանդանոցներում բավականաչափ տեղեր ստեղծել՝ չնայած վարակման դեպքերի կտրուկ աճին
Հայաստանում վարակման 350 և մահվան 6 նոր դեպք է գրանցվել մեկ օրում։
Ընդհանուր առմամբ, համաճարակի մեկնարկից ի վեր Հայաստանում մահացել է 217 մարդ։
Վարակվել է 13 675 մարդ, նրանցից 4 451–ն ապաքինվել է։
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը քննարկում է անցկացրել հիվանդանոցների ղեկավարների հետ, որոնք ընդունում են կորոնավիրուսով հիվանդների։ Նա ասել է, որ անգամ եթե պահպանվի նոր դեպքերի աճի նման բարձր տեմպը, Հայաստանում արդեն ռիսկ չկա, որ հիվանդներն առանց բուժօգնության կմնան։ Մոտ ժամանակներս այդ հիվանդներին կսկսեն ընդունել նաև երկրի տարբեր շրջանների մի քանի հիվանդանոցներում։
• Ինչո՞ւ է Հայաստանը վարակվածների թվով առաջատարը տարածաշրջանում
-
Կովկասում կորոնավիրուսի համաճարակի վերաբերյալ նախորդ օրերի տեղեկատվությունը