Կյանքը՝ ինչպես որ կա: Արցախյան երկրորդ պատերազմից հետո. ֆիլմ Հայաստանից
Հայաստանն արցախյան երկրորդ պատերազմից հետո
«Տեղիցս իրար չեմ գալիս, ասեցի՝ [կենդանիներին՝ կատվին ու շանը] չեմ թողնի. կա՛մ երեխեքին ուղարկում եմ, ես՝ մնում, կամ էլ իրենք էլ են գալիս»։ Արփի Գասպարյանն ու Մանվել Հակոբյանը իրենց չորս երեխաների հետ ապրում էին Արցախում՝ Շուշի քաղաքում։ Սա դրվագ է այն մասին, թե ինչպես են լքել քաղաքը։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Շուշին անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ։ Երիտասարդ ընտանիքը ստիպված եղավ սկսել նոր կյանք Հայաստանի Աբովյան քաղաքում։
Ֆիլմերի շարքը նկարահանվել է JAMnews-ի և Երևանի «Հանրային լրագրության ակումբի» (Public Journalism Club) համագործակցության արդյունքում։
«Կյանքը՝ ինչպես որ կա» ֆիլմը չորսից մեկն է, որոնք նկարահանվել են Հայաստանում և Ադրբեջանում 44-օրյա պատերազմից հետո (2020 թ․ սեպտեմբերի 27 – նոյեմբերի 10), որի զոհ է դարձել երկու կողմից ավելի քան 7000 մարդ։ Հազարավոր մարդիկ վիրավորվել են, հարյուրավոր մարդիկ այժմ ապրում են հաշմանդամությամբ: 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարի մասին հայտարարությունը փխրուն է՝ հրադադարը պարբերաբար խախտվում է։ Շատ հումանիտար խնդիրներ մնում են չլուծված։
Ֆիլմը ստեղծվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի Հանրային դիվանագիտության բաժնի ֆինանսական աջակցությամբ։ Ֆիլմում արտահայտված կարծիքները, ենթադրությունները, եզրակացությունները կամ խորհուրդները պատկանում են ֆիլմի հերոսներին ու հեղինակներին և պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ Պետդեպարտամենտի կարծիքը