Կատալոնիան մերժում է Մադրիդի պլանն ու անկախություն պահանջում
Բարսելոնում ցույցը կազմակերպվել է անկախության կողմնակից ANC (Կատալոնիայի ազգային վեհաժողով) և Omnium Cutural շարժումների կողմից: Ներկայիս մասշտաբային ակցիաների գլխավոր պատճառներից մեկը երկու կատալոնացի առաջնորդների՝ Ժորդի Սանչեսի և Ժորդի Կուշարտի կալանքն է: 2017թ-ի հոտեմբերի 21: REUTERS/Rafael Marchante
Նվազագույնը 450 հազար մարդ է դուրս եկել Բարսելոնայի փողոցներ՝ վանկարկելով «Ազատություն և անկախություն» կարգախոսը շաբաթ՝ հոկտեմբերի 21-ին:
Կատալոնիայի վարչապետ Կառլես Պուչդեմոնը հայտարարել է, որ շրջանը մերժում է ուղիղ կառավարում մտցնելու Մադրիդի պլանը: Նա այդ նախաձեռնությունն անվանել է կատալոնյան պետականության հանդեպ լրջագույն գրոհ գեներալ Ֆրանկոյի բռնապետության ժամանակներից ի վեր, որն Իսպանիան գլխավորել է 1939-1975թթ-ին և որի կառավարման տարիներին շրջանի ինքնավարությունը չեղարկվեց, հաղորդում է Բի-Բի-Սին:
Հսկայական ձեռնաշղթաներ՝ որպես Մադրիդի կողմից կատալոնացիների ճնշման խորհրդանիշ: 2017թ-ի հոտեմբերի 21: REUTERS/Rafael Marchante
Մի քանի օր առաջ Իսպանիայի վարչապետ Մարյանո Ռախոյը հայտարարել է Կատալոնիայի ղեկավարներին իշխանությունից հեռացնելու և շրջանի խորհրդարանի գործունեությունը սահմանափակելու մտադրության մասին:
[pullquote align=”right”]Կատալոնիայի անկախության վերաբերյալ հանրաքվեն անցկացվել է հոկտեմբերի 1-ին, որն ապօրինի է ճանաչվել Իսպանիայի Սահմանադրական դատարանի կողմից:[/su_pullquote]
Պուչդեմոնի խոսքով՝ իսպանական կառավարությունը գործում է կատալոնացիների ժողովրդավարական ճանապարհով արտահայտած կամքի դեմ և հրաժարվում է երկխոսությունից: Նա հայտարարել է շրջանի խորհրդարանի նստաշրջան հրավիրելու մտադրության մասին Մադրիդի գործողություններին տրվելիք պատասխանը քննարկելու համար:
Անգլերենով դիմելով Եվրամիության քաղաքացիներին՝ Պուչդեմոնը հայտարարել է, որ Կատալոնիայում սպառնալիք է առաջացել «եվրոպական հիմնարար արժեքներին»: