Խաչքարագործ կնոջ պատմությունը․ ներդաշնակության ուղի։ Տեսաբլոգ Հայասատանից
Հայաստանում շատ կան խաչքարագործ վարպետներ, բայց խաչքարներ ստեղծող կին հաճախ չես հանդիպի։ Տեսաբլոգի հեղինակը ներկայացնում է խաչքարագործ կնոջ՝ Լուսինե Ալեքսանյանին, պատմում, թե ինչպես նա սկսեց զբաղվել այս գործով։
«Ես ներդաշնակության հասա ինքս ինձ հետ, իմ մտքերի, ցանկությունների, կարողությունների հետ: Ինչ-որ տեղ ինքնավստահություն ձեռք բերեցի: Դա էլ է ներդաշնակության հիմքերից:
Ձուլվում եմ նախշի հետ, մտքերով՝ քարի հետ, ու սկսում երգել։ Քանդակելու ընթացքում չեմ մտածում, թե որտեղ է դրվելու, դրա դիմաց ինչ եմ ստանալու: Պատրաստ կլինի, ես իր ավարտուն տեսքը կտեսնեմ, դա արդեն իսկ մեծագույն հաճույք է»:
Մանրամասները՝ տեսանյութում։