«Մեզ անհրաժեշտ է գիտակցված լոքդաուն՝ պարտադրվածի փոխարեն» - Հայաստանի առողջապահության նախարար
Հունիսի 29-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 482–ով և դարձել 25 127:
Մահացել է ևս 7 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը հասավ 433-ի։
Առողջացել է ևս 181 պացիենտ, նրանց ընդհանուր թիվը կազմում է 13 297։ Շարունակում են բուժում ստանալ 11 254-ը։
Ընդհանուր առմամբ, կատարվել է 110 571 թեստավորում, անցած օրվա ընթացքում՝ 1 398:
- Ում և ինչ օժանդակություն է տրամադրվում Հայաստանում կորոնավիրուսի տնտեսական հետևանքների հաղթահարման ծրագրերով
- Կորոնավիրուսն ըննդեմ բիզնեսի։ Տեսանյութ Երևանից
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հորդորում է գիտակցված պայքարել կորոնավիրուսի տարածման դեմ: Նախարարի խոսքով` պետք է հնարավորինս սահմանափակել ոչ կենսական շփումները, քանի որ այս իրավիճակից դուրս գալու այլ ելք չկա.
«Մեզ անհրաժեշտ է գիտակցված լոքդաուն՝ պարտադրվածի փոխարեն։
Բոլորս պետք է սահմանափակենք մեր ոչ կենսական շփումները, շարժումները, այցերը, միջոցառումները, հանդիպումները։ Պետք է մնանք տանը, ինչքան հնարավոր է շատ: Շաբաթ-կիրակի օրերին նույնպես պետք է մնալ տանը, չգնալ հյուր, ցերեկույթների, երեկույթների, մեր հարազատների հետ բնության գրկում պիկնիկների։ Պետք է դադարեցնել խմբակային կամ նույնիսկ անհատական այցերը տարատեսակ տեսարժան վայրեր, հիմա դրա ժամանակը չէ»: