Լեռնային Աբխազիայի մասին գեղեցիկ վավերագրական ֆիլմ է նկարահանվել
Աբխազիայում քննարկում են «Բնության առեղծվածային ոգու երկիր» նոր փաստագրական ֆիլմը: Ֆիլմի հեղինակներ Թենգիզ Տարբան և Ալան Վոուբան դրա վրա մի քանի տարի աշխատել են՝ նպատակ ունենալով ցույց տալ լեռնային Աբխազիայի գեղեցկությունը, որը կարող են տեսնել միայն հատուկ լեռնագնացության պատրաստվածություն ունեցող անձինք:
«Ֆիլմի տեքստը նախապատրաստելիս մենք հիմնվել ենք աբխազ պատմաբան Շալվա Դենիսի Ինալ-Իպայի աշխատությունների վրա», — ասում է Տարբան:
Ինալ-Իպայի գրքից.
«Ստրաբոնը Սև ծովի հարավ-արևելյան ափի լեռնային բնակիչների մասին պատմելիս լեռնային ոլորաններով մագլցելու մեթոդների նկարագրություն է տալիս. «Ձմռանը լեռնային գագաթներն անառիկ են, իսկ ամռանը մարդիկ բարձրանում են լեռներ, կոշիկի ներբաններին կապելով երկթյա շիպերով եզան կաշի, որը լայն է, ինչպես թմբուկը, կապում են ձյան և սառույցի պատճառով»:
6 տարի առաջ Թենգիզ Տարբան և Ալան Վաուբան ստեղծել են «Լեռնային Աբխազիա» հիմնադրամը: Գաղափարը պարզ էր հնչում. լեռնային Աբխազիայի պոպուլյարիզացիա, դրա բնության պահպանության աջակցություն: Հիմնադրամն արշավներ է անցկացնում, բուկլետներ և օրացույցներ տպում, ֆոտոցուցահանդեսներ անցկացնում և փաստագրական ֆիլմեր նկարահանում:
2015թ-ից հիմնադրամը զբաղվում է ողջ Կովկասի համար բացառիկ նախագծով, որը կոչվում է «Տարվա եղանակներ»: Գաղափարն այն է, որ տարվա յուրաքանչյուր եղանակին հետիոտն, ձիերով և ավտոմեքենաներով արշավներ կազմակերպվեն դեպի Աբխազիայի առավել լեռնային հատվածներ:
Այն վայրերի ցուցակում, որտեղ եղել է խումբը, այնսպիսի դժվարանցանելի տեղեր կան, ինչպիսին է Ագուրայի բնասահմանը, Գրիզբայի հովիտը, Արբայիկա լեռնային զանգվածը, Ադյուադա լիճը:
Ամենաբացառիկները 4 ձմեռային արշավներն են դարձել, որոնցից յուրաքանչյուրը մինչև 10 օր է տևել: Խումբը եղել է դժվարանցանելի լեռնային շրջաններում, ուր մինչ այժմ հասնում էին միայն ուղղաթիռով: Ձյան շերտն այդ վայրերում հասնում է 14 մետրի:
«Դա առաջին անգամ էր, երբ լեռնային Աբխազիայի ձմեռային բնությունը լուսանկարել և ցուցադրել աշխարհին», — ասում էր Թենգիզ Տարբան 2016թ-ի նոյեմբերին «Տարվա եղանակներ» ֆոտոցուցահանդեսի բացմանը:
Հիմնադրամի նախագծերն իրականացվում են մասնավոր առևտրային ընկերույթունների և պետական կառույցների միջոցներով: «Բնության առեղծվածային ոգու երկիր» ֆիլմի նկարահանմանն աջակցել է Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբան, գլխավոր հովանավորն է դարձել
«Ակվաֆոն GSM» տնկերությունը:
Ֆիլմի պրեմիերան կայացել է 2017թ-ի ապրիլի 22-ին: