Իսրայելը հրաժարվում է Վրաստանի քաղաքացիներին քաղաքական ապաստան տրամադրել
Իսրայելը Վրաստանի քաղաքացիներին այլևս քաղաքական ապաստան չի տրամադրելու, քանի որ Վրաստանն անվտանգ երկիր էհամարում: Ճիշտ է, ապաստանի մասին հայտերը շարունակելու են դիտարկել, սակայն արագացված կարգով և առանցաշխատելու իրավունքի:
Փետրվարի 28-ին Վրաստանի ԱԳՆ կայքում հրապարակած հաղորդագրության համաձայն՝ Իսրայելը Վրաստանին ներառել էանվտանգ երկրների ցանկում: Դա նշանակում է, որ Վրաստանում ոչ ոքի ռասայական, կրոնական, ազգային հատկանիշով կամորևէ սոցիալական խմբի պատկանելու համար հետապնդումների ենթարկվելու «հիմնարար վտանգ» չի սպառնում:
ԱԳՆ-ն քաղաքացիներին զգուշացնում է, որ Իսրայելում քաղաքական ապաստան ստանալու վերաբերյալ Վրաստանի քաղաքացիների հայտերը չեն բավարարվելու, «եթե դրա համար իրական հիմք չլինի»:
Վրաստանի կարգավիճակը որպես անվտանգ երկրի նշանակում է նաև, որ փոփոխվում է ապաստան տրամադրելու հայտերի քննումը, այժմ դա արագացված կերպով է արվելու, առավելագույնը՝ 1 ամսվա ընթացքում: Այդ ընթացքում հայտատուն հնարավորություն չի ունենա Իսրայելում աշխատելու, ինչպես նախկինում էր:
Վրաստանի ԱԳՆ տեղեկատվության համաձայն՝ Իսրայելը Բելգիայից, Ֆրանսիայից, Բուլղարիայի և Ավստրիայից հետո 5-րդ երկիրն է, որը Վրաստանն անվտանգ պետություն է համարում: