Ինչպես գեղեցիկ ձայն ունեցող թառ պատրաստել. արհեստի գաղտնիքները
Գուրբան Վերդիևը տեղահանվել է Շուշիից: Այժմ նա բնակվում է Ադրբեջանի Բարդայի շրջանի Մուստաֆալի գյուղում: Իր փոքր արհեստանոցում թառ է պատրաստում: [Թառն ադրբեջանական ազգային լարային գործիք է]:
Թառի պատրաստումը երկարատև ու դժվար գործ է: Գուրբանի կարծիքով, վարպետի հիմնական խնդիրն արհեստի չափանիշներին հնարավորինս մոտ լինելն է: Թառի չափսը, օգտագործվող նյութերն ու պատրաստման եղանակը` այս ամենը սահմանվել է դարեր առաջ:
Շուշիի գործարանում, որտեղ պատանի Գուրբանը խնդրել էր իրեն աշխատանքի վերցնել, մշակույթի նախարարության կողմից հաստատված այդ չափանիշները խստորեն պահպանվում էին:
Գուրբանն իր արհեստի նկատմամբ հետաքրքրության բացակայությունից է բողոքում.
«Մի ժամանակ թառն ընդհանրապես ոչ ոքի չէր հետաքրքրում. այն ժամանակ ես կարծես նեղացա արհեստից ու դադարեցի աշխատել: Հետո նորից սկսեցի: Վերջերս իրավիճակը բարելավվել է, բայց, միևնույն է, տարվա մեջ մեկ-երկու թառ ենք վաճառում: Առանց աջակցության դժվար է»:
Գուրբան Վերդիևը կարծում է, որ պետք է ցուցահանդեսներ կազմակերպել զբոսաշրջիկներին գրավելու նպատակով, այդ դեպքում բիզնեսն էլ առաջ կգնա: Իսկ մինչ այդ նա աշխատում է, ինչպես ինքն է ասում` «որ չկորցնի» ավանդական թառն ու բարեհաջող փոխանցի նրա գաղտնիքները հետագա սերունդներին: