Ի՞նչ երազանք եք պահում Ամանորի գիշերը
Պարզ է, որ բոլորն էլ առաղջություն են ցանկանում իրենք իրենց ու իրենց հարազատներին, սակայն այդ հիմնական ցանկություններից ու հույսից զատ հարցվածները կիսվել են նաև ավելի հստակ ամանորյա ցանկություններով.
— Շատ կուզեի ծնողներիս տնից տեղափոխվեի ու ինքնուրույն ապրեի: Սակայն ես պատրաստ եմ զոհաբերել այդ ցանկությունս ու շարունակել ծնողներիս հետ ապրել, եթե նրանք պատրաստ չեն դրան:
— Ուզում եմ համալսարան ընդունվել բիզնես-վարչարարություն մասնագիտությամբ:
— Ուզում եմ, որ առավոտյան պետք լինի աշխատանքի գնալ, իսկ երեկոյան՝ վերադառնալ երեխաների մոտ: