Թե ինչպես Բաքվում նշեցին առաջին հանրապետության հարյուրամյակը: JAMnews-ի ֆոտոռեպորտաժը
Ադրբեջանում տոնում էին Ադրբեջանի ժողովրդավարական հանրապետության հռչակման 100-ամյակը: Այս օրը պաշտոնապես պետական տոն է և ոչ աշխատանքային օր:
Բաքվում քաղաքացիական ակտիվիստների, լրագրողների և ընդդիմության կազմակերպած տոնական երթը սկսվեց անկախության հռչակագրին նվիրված հուշակոթողի տարածքից:
Մի քանի հարյուր մարդ էր հավաքվել: Ամբոխը շարժվեց դեպի առափնյա բուլվար, որտեղ նրան կանգնեցրեց ոստիկանական շարասյունը: Չկարողանալով հասնել առափնյա հատված՝ մարդիկ ետ դարձան դեպի քաղաքի կենտրոնի զբոսանքի փողոցներ:
Պաշտոնական մակարդակում ընդունելություն էր կազմակերպվել Հեյդար Ալիևի կենտրոնում, ելույթով հանդես եկավ նախագահ Իլհամ Աիլևը: Երեկոյան Baku Crystal Hall համերգասրահում համերգ կայացավ. մուտքը հրավիրատոմսերով էր, սակայն փակ դռների ետևում կատարվող իրադարձությունները հեռարձակվում էին հանրության համար բուլվարի մեծ էկրանին: Երեկոյան տասին տոնական հրավառություն տեղի ունեցավ: