Թբիլիսին տոնում է ԵՄ հետ վիզայի ազատականացումը
Թբիլիսին մարտի 26-27-ը տոնում է Եվրամիության երկրների հետ վիզային ռեժիմի չեղարկումը:
Ինչպես հաղորդել են Թբիլիսիի քաղաքապետարանում, կիրակի՝ մարտի 26-ին, վերակառուցած Աղմաշենեբելի պողոտայի հետիոտնային գոտում թեմատիկ դեկորացիաներ կտեղադրվեն: Ողջ օրվա ընթացքում «եվրոպական փողոցի» հյուրերին խոհարարական ակադեմիայի շեֆ-խոհարարների պատրաստած վրացական և եվրոպական խոհանոցի ուտեստներ կառաջարկվեն:
Ժամը 12-ից non-stop ռեժիմով ելույթ կունենան վրացի դիջեյներ: Երկու հատուկ մանկական խաղահրապարակներում երեխաների համար թեմատիկ խաղեր և զվարճանքներ կկազմակերպվեն: Մասնավորապես, ավելի մեծ երեխաները դրանցից մեկում կսովորեն ճամպրուկ հավաքել ճամփորդելու համար, անհրաժեշտ տեղեկատվություն կստանան պետական սահմանի հատման կանոնների մասին: Օրը կավարտվի տոնական համերգով:
Մարտի 27-ին Եվրոպայի հրապարակում վիզայի ազատականացման պատվին ինստալացիա կներկայացվի՝ Վրաստանի և Եվրամիության դրոշների լուսավորում, և տոնական մեծ գալահամերգ կանցկացվի: Դրան կմասնակցեն հայտնի կոլետկտիվներ և մենակատարներ: Եվրոպայի հրապարակի համերգը կմեկնարկի ժամը 21:00-ին:
Ով և ինչպես կարող է օգտվել առանց վիզայի ռեժիմից.
[yes_list]
- Վրաստանի քաղաքացիներն իրավունք կունենան գտնվելու Շենգենյան գոտում (այդթվում՝ Շենգենյան գոտի մտնելու հավակնորդ երկրների տարածք՝ Ռումինիա, Բուլղարիա, Կիպրոս,Խորվաթիա) առանց վիզայի 90-180 օր, ինչպես նաև՝ Շենգենյան մի երկրից մյուսըտեղափոխվելու:
- 90 օրից ավել մնալու դեպքում Վրաստանի քաղաքացին դուրս կբերվի Շենգենյան գոտուց, կձերբակալվի ու կվերադարձվի Վրաստան: Իսկ արդյունքում Վրաստանի քաղաքացին 5տարիչի կարողանա օգտվել վիզային ռեժիմի ազատականացման արտոնություններից:
- Առանց վիզայի ռեժիմից օգտվելու համար Վրաստանի քաղաքացին պետք է ունենակենսաչափական տվյալներով անձնագիր, ֆինանսական ապահովվածությունըհաստատողփոաստաթուղթ, հետադարձ տոմս ու հյուրանոցի ամրագրում: Վրաստանիքաղաքացին այս փաստաթղթերը ներկայացնում է անմիջապես սահմանին, այլ ոչ թեհյուպատոսարանում:
- Վիզային ռեժիմի ազատականացումը չի վերաբերում աշխատանքային միգրանտներին ուերկարաժամկետ կրթական վիզաներին: Նման տեսակի վիզա ստանալու համարՎրաստանի քաղաքացին պետք է դիմի հյուպատոսություն:
[/yes_list]
Ո՞ր դեպքերում առանց վիզայի ռեժիմը կարող է կասեցվել
[yes_list]
- Եթե Վրաստանը չհամագործակցի ռեադմիսիայի հարցում (Վրաստանից ԵՄ մեկնած ևարտաքսման ենթարկված սեփական և արտասահմանյան քաղաքացիների ընդունում):
- Եթե զգալիորեն աճի ապաստան փնտրողների թիվը,
- Եթե զգալիորեն աճեն ԵՄ սահմաններն ապօրինի հատելու դեպքերը:
[/yes_list]