Թբիլիսին ասում է, որ Եվրամիությունը երբեք չի պլանավորել Վրաստանում փախստականների կենտրոն բացել
Ավստրիայի արտգործնախարարի հայտարարությունը մեծ աղմուկ է բարձրացրել վրացական, հատկապես՝ ռուսական լրատվամիջոցներում:
Ավստրիայի արտգործնախարար Սեբաստյան Կուրցը Bild պարբերականին տված հարցազրույցում հետևյալն է ասել.
Կուրցը մանրամասնել է նաև, որ այդպիսի կենտրոններում կարող են տեղակայվել նրանք, ովքեր ապօրինի հատել են Եվրամիության սահմանները:
Սակայն տեղական լրատվամիջոցներում այդ ենթադրությունը մեջբերվում էր որպես հաստատում, որ արդեն որոշում է կայացվել Վրաստանի տարածքում փախստականների, այդ թվում նաև՝ Սիրիայից, տեղակայման միջազգային կենտրոնի ստեղծման մասին:
Սակայն վրացի պաշտոնյաները կտրականապես հերքել են այդ լուրը:
Նման հարց չի դիտարկվել վրացական կողմի հետ որևէ պաշտոնական հանդիպման ժամանակ, հայտարարել է Ավստրիայում Վրաստանի դեսպան Կոնստանտին Զալդաստանիշվիլին:
Վրաստանի արտգործնախարարությունը սկանդալի հետ կապված հատուկ հայտարարություն է տարածել:
Ավստրիայի արտգործնախարար Սեբաստյան Կուրցը Վրաստանում էր 2017թ-ի փետրվարի 3-ին: Ինչպես պնդում է Վրաստանի ԱԳՆ-ն՝ այցի ընթացքում այդ հարցը չի քննարկվել, հետևաբար, գերատեսչությունը չի կարող ասել, թե ինչ է նկատի ունեցել Սեբաստյան Կուրցը: