«Լիարժեք առօրյային վերադարձի երաշխիք է այս վիրուսի կանխարգելման կանոնների պահպանումը» - Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան
Հուլիսի 6-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 330–ով և դարձել 28 936:
Մահացել է ևս 7 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը հասավ 491-ի։
Առողջացել է ևս 162 պացիենտ, նրանց ընդհանուր թիվը կազմում է 16 302։ Շարունակում են բուժում ստանալ 11 984-ը։
Ընդհանուր առմամբ, կատարվել է 123 815 թեստավորում, անցած օրվա ընթացքում՝ 1 133:
● Հայաստանի վարչապետի գործունեությունից գոհ է բնակչության մեծ մասը․ GALLUP International–ի հարցում
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Փարիզի Շառլ դը Գոլ օդանավակայանի լուսանկարները։
Այն համարվում է Եվրոպայի խոշորագույն օդանավակայաններից մեկը, սակայն լուսանկարներում երևում է, որ դրա սրահները դատարկ են։
«Աշխարհը 6 ամսում գլխիվայր տված վիրուսը։ Փարիզի դատարկ օդանավակայանը։ Լիարժեք առօրյային վերադարձի և կյանքեր փրկելու երաշխիք է այս վիրուսի կանխարգելման կանոնների պահպանումը», – գրել է Թաթոյանը։