Ընդդիմադիր կուսակցությունը պահանջում է Բաքվի բնակիչներին թույլ տալ ինքնուրույն քաղաքապետ ընտրել
«Հանրապետական այլընտրանք» (ՌԵԱԼ) ընդդիմադիր կուսակցությունը, խորհրդակցելով եռամսյակային ժողովին, որոշել է երկրի կառավարությանը մի քանի պահանջ առաջադրել. առաջինը՝ Բաքվի քաղաքապետի պաշտոնը ընտրովի դարձնել, երկրորդը՝ մարել քաղաքացիների դոլարային վարկերը, որոնց գումարն աճել է արժեզրկումից հետո:
Բաքուն միակ եվրոպական մայրաքաղաքն է, որի քաղաքապետը ոչ թե ընտրվում է, այլ նշանակվում նախագահի հրամանագրով: Թեև Ադրբեջանը դեռ տարիներ առաջ է Եվրախորհրդարանին խոստացել շտկել այդ իրավիճակը, իր խոստումը մինչ այսօր չի կատարել:
Մինչև վերջերս Բաքվի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում էր Հաջիբալա Աբութալիբովը: 2018թ-ի ապրիլին նա նշանակվել է փոխվարչապետ, և քաղաքապետի պաշտոնը թափուր է մնացել:
• Բանտից ազատ արձակվելուց հետո Իլգար Մամեդովի առաջին մամուլի ասուլիսը: Տեսանյութ
• Հայաստանում ընտրողներին կաշառելու «ավանդությանը»վերջ է տրվել
• «Պարային ակցիա» Թբիլիսիում՝ վարչապետի հրաժարականի պահանջով
Ինչ վերաբերվում է արժեզրկմանն, ապա վերջին երեք տարիներին այն Ադրբեջանում երկու անգամ է տեղի ունեցել: Արդյունքում՝ դոլարը մոտ 2.5 անգամ թանկացել է, ամեն ինչի գները զգալիորեն բարձրացել են, իսկ ավելի շատ տուժել են նրանք, ովքեր բանկերից դոլարային վարկ էին վերցրել:
«Արժեզրկումից հետո Ադրբեջանում մոտ 700 հազար մարդ խնդրահարույց վարկ ունի: Այդ խնդրի լուծումը խթան կլինի ինչպես բանկային ոլորտի, այնպես էլ տնտեսության ընդհանուր աշխուժացման համար: Մենք օրինագիծ ենք առաջարկում, որի համաձայն՝ այդպիսի վարկերը պետք է մարվեն պետության հաշվին», — JAMnews-ին ասել է ՌԵԱԼ-ի կառավարման անդամ Նաթիգ Ջաֆարլին: