Էքսկլյուզիվի հաղթանակը
Ընդհանրապես Flea Market-ը թարգմանաբար նշանակում է լվի շուկա, այսինքն մի վայր, որտեղ հին իրեր են վաճառում: Սակայն Թբիլիսիում Tbilisi Flea Market-ը հասցրել է գրեթե բրենդ դառնալ, համենայն դեպս երիտասարդության շրջանում: Արտասահմանցիների համար ամենաանսպասելի զգացողությունների տեղ է: Օրինակ, դիզայնը, էքսկլյուզիվությունը, պայծառությունը: Եվ իզուր չէ, որ այդպես է:
Tbilisi Flea Market-ը բացվել է մի քանի տարի առաջ և բոլորովին պատահական. այն կազմակերպել են երկու վրացի աղջիկ՝ Քեթի Մանգոշվիլին և Նինո Բոչորիշվիլին, որպեսզի վաճառեն անպետք իրեր:
Սկզբում շուկա էին այցելում միայն Նինոյի և Քեթիի ընկերները, սակայն նրանք այնպես լավ ժամանակ էին անցկացնում, որ հաջորդ տարի և մասնակիցների, և հաճախորդների թիվը մի քանի անգամ աճեց: Այստեղ վաճառվում և գնվում են ոչ միայն հին իրեր, այլ նաև վառ հեղինակային աշխատանքներ՝ զարդեր, աքսեսուարներ, ինտերիերի առարկաներ, խաղալիքներ: Եվ ժամանակի ընթացքում հին իրերի շուկան դարձավ ոճային հավաքատեղի:
«Դուք երբևէ 1943թ. ճապոնացի կամիկաձե օդաչուի պատկերով լուցկու տուփ բռնած կա՞ք: Իսկ ես՝ այո», — տպավորություններով է կիսվում Անտոնը՝ շուկայի 2016թ. գնորդներից մեկը:
«Սա ընտիր խթան է երիտասարդ դիզայներների համար, — ասում է վաճառող Թիկոն, — էլ ո՞րտեղ կարող ես այսքան մարդու աշխատանքներդ տալ»:
Աշխատանքները ցուցադրել և փորձել վաճառել կարող է ցանկացած մարդ. Մասնակցությունն անվճար է: Սովորաբար այն անցկացվում է Թբիլիսիի կենտրոնական այգիներից մեկում:
![](http://jam-news.net/Uploads/Publication/1682/ContentImages/Hy-am/2-13062758_470015296522735_1631725418_o.jpg)
![](http://jam-news.net/Uploads/Publication/1682/ContentImages/Hy-am/4-13063902_470015659856032_1012384716_o.jpg)
![](http://jam-news.net/Uploads/Publication/1682/ContentImages/Hy-am/3-13062853_470015343189397_2085533901_o.jpg)
![](http://jam-news.net/Uploads/Publication/1682/ContentImages/Hy-am/6-13063917_470015426522722_1163442594_o.jpg)
![](http://jam-news.net/Uploads/Publication/1682/ContentImages/Hy-am/8-13078262_983273208386936_1816111276_o.jpg)
![](http://jam-news.net/Uploads/Publication/1682/ContentImages/Hy-am/10-13090592_470016659855932_1728631695_o.jpg)
![](http://jam-news.net/Uploads/Publication/1682/ContentImages/Hy-am/9-13054936_470015613189370_1341962414_o.jpg)
![](http://jam-news.net/Uploads/Publication/1682/ContentImages/Hy-am/7-13063976_470016053189326_1467704278_o.jpg)
![](http://jam-news.net/Uploads/Publication/1682/ContentImages/Hy-am/12-13106071_470015773189354_1025217066_o.jpg)
![](http://jam-news.net/Uploads/Publication/1682/ContentImages/Hy-am/13-13106809_983272768386980_829447948_o.jpg)
Հրապարակվել է 26.04.2016