Երևան. փառատոն՝ գինու սիրահարների համար
Երևանի կենտրոնական փողոցներից մեկը՝ Սարյանը, տեղացիների և քաղաքի հյուրերի սիրված վայրերից է: Վերջին տարիներին այստեղ են հաճախ գալիս և տեղացի, և արտասահմանից եկած գինու սիրահարները՝ հաճելի փոքրիկ ռեստորաններում համտեսելու հետաքրքիր գինիներ: Երկրորդ տարին է՝ այս նույն փողոցի վրա անցկավում է նաև «Գինու օրեր» փառատոնը:
Փողոցի ողջ երկայնքով տեղադրվում են տաղավարներ, որտեղ ներկայացվում է Հայաստանում արտադրված գինիների լայն տեսականի և խորտիկներ:
Այս տարի, կազմակերպիչների խոսքով, ներկայացվել է շուրջ 200 տեսակի գինի: Փառատոնի նպատակն է ոչ միայն հայկական գինեգործությունը հանրաճանաչ դարձնելը, այլև՝ գինի խմելու մշակույթը տարածելը:
Համտեսել ցանկացողները 4 հազար դրամ վճարում էին ապակե պնակի համար ու խմում որքան կցանկանան: