Երևանում անցկացվեց գարեջրի ամենամյա փառատոնը
Լուսանկարները՝ Երևանի քաղաքապետարանի և shabat.am-ի
Գարեջրի սիրահարների համար Երևանում անցկացվեց գարեջրի հերթական, թվով 4-րդ փառատոնը:
Երևանի Կարապի լճի շրջակայքում փառատոնի մասնակիցները համտեսեցին ոչ միայն հայկական, այլև աշխարհում հայտնի առաջատար գարեջրի բրենդեր և համեղ խորտիկներ: Մարդկանց դեպի միջոցառման վայր էր բերում նաև այստեղ հնչող կենդանի երաժշտությունը:
Ինչպես հայտնել են Երևանի քաղաքապետարանից, որը կազմակերպում է այս միջոցաոումը, գարեջրի ամենամյա փառատոնը կարևոր դեր ունի մայրաքաղաքի միջոցառումային զբոսաշրջության զարգացման գործում: Կազմակերպիչները հավաստում են, որ փառատոնը հասցրել է սիրվել է, դրա մասնակիցների թիվը տարեցտարի ավելանում է:
Փառատոնի նպատակն է վեր հանել երևանյան գարեջրի և ընդհանրապես հայկական գարեջրի ավանդույթները, ծանոթացնել հանրությանն ու զբոսաշրջիկներին հայկական գարեջրի գործարանների արտադրանքին:
Փառատոնի ընթացքում գարեջուրը վաճառվում է շուկայական գնից երկու անգամ ավելի էժան: Իսկ բոլոր նրանք, ովքեր անվճար գարեջուր են ցանկանում, մասնակցում են հատուկ տաղավարներում անցկացվող մրցույթ-խաղերին. ով կարող է բոլորից արագ ըմպել, ում է հաջողվում առավել արագ ձողիկով: Այս տարի մրցում էին նաև նրանք, ով կարող է արագորեն մաքրել գետնանուշն ու բոլորից արագ ուտել խեցգետին: Հաղթողներին քաղաքապետարանի և մասնակից-ընկերությունների կոմից հանձնվել են նվերներ: