«Ամենաուժեղ երկրաշարժը Թուրքիայում վերջին հարյուրամյակների ընթացքում». Տեսանյութեր
Երկրաշարժ Թուրքիայում
Առնվազն 2500 մարդ է զոհվել, ավելի քան 6000-ը՝ վիրավորվել փետրվարի 6-ին Թուրքիայի հարավում և Սիրիայի հյուսիսում տեղի ունեցած մի շարք ուժեղ երկրաշարժերի հետևանքով։ 7,8 մագնիտուդով առաջին ցնցման էպիկենտրոնը եղել է թուրքական Գազիանթեփից ոչ հեռու վաղ առավոտյան, երբ մարդիկ դեռ քնած են եղել։ 7,5 մագնիտուդով նոր ցնցում է տեղի ունեցել տեղական ժամանակով ժամը 13:30-ի սահմաններում, պաշտոնյաների խոսքով՝ դա «հետցնցում չի եղել»:
Breaking ⚡️⚡️Back to back two more #earthquake s M7.8 and M6, jolts central #Turkey and ##Syria causing huge catastrophe to the already badly effected earthquakes. Reportedly more thn 2000 people dead. Billions worth of infrastructure destroyed. pic.twitter.com/ZS5Wf6bmjs
— Megh Updates 🚨™ (@MeghUpdates) February 6, 2023
Փլուզվել են հարյուրավոր շենքեր։ Ըստ երևույթին, հազարավոր մարդիկ այժմ գտնվում են փլատակների տակ։ Հարյուրավոր տուժածներ չեն կարողանում պատսպարվել ցրտից ու ձնից։ Ոչնչացվել են միլիարդավոր դոլարների ենթակառուցվածքներ։
«Սա ամենաուժեղ երկրաշարժն է Թուրքիայում վերջին հարյուրամյակների ընթացքում», — BBC-ին ասել է Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալլահի անվան համալսարանի պրոֆեսոր Մարտին Մեյը:
Երկրաշարժը զգացել են նաև միլիոնավոր մարդիկ Թուրքիայում, Սիրիայում, Լիբանանում, Կիպրոսում, Իսրայելում, Վրաստանում և Հայաստանում։
Սահմռկեցուցիչ տեսանյութ. բազմաբնակարան շենքը փլուզվում է մի ակնթարթում։
Horrific video of A residential building crumbles down in blink of an eye#Turkey #TurkeyEarthquake pic.twitter.com/LulD0pKBS5
— Amit Sahu (@amitsahujourno) February 6, 2023
Երկրաշարժի հետևանքով ավերվել է ևս մեկ շենք, փրկարարները դեռևս փլատակների տակ մարդկանց են որոնում։
JUST IN: Earthquake aftershock crumbles another building as rescue teams search through rubble in Turkey. pic.twitter.com/h9dIAqHCfS
— Upward News (@UpwardNewsHQ) February 6, 2023
Ստորև ներկայացված տեսանյութում NBC News հեռուստաընկերության լրագրողը Թուրքիայում փորձում է փրկվել երկրորդ երկրաշարժից, որը տեղի է ունենում այն ժամանակ, երբ նա ուղիղ եթերում ռեպորտաժ էր վարում։
TV reporter runs as second quake hits Turkey while he’s live on air.
Latest updates: https://t.co/1RsQtzGLG2 pic.twitter.com/bcXhANk97B
— NBC News (@NBCNews) February 6, 2023
Թուրք փրկարարներին օգնելու համար արդեն ժամանել են մասնագետների և տեխնիկայի խմբեր Ադրբեջանից և Վրաստանից։ Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Բալաշ Ուիվարին հաղորդել է, որ «տեղում փրկարարներին աջակցելու համար արդեն մոբիլիզացվել են որոնողափրկարարական 10 խմբեր Բուլղարիայից, Խորվաթիայից, Չեխիայից, Ֆրանսիայից, Հունաստանից, Հունգարիայից, Մալթայից, Նիդեռլանդներից, Լեհաստանից, Ռումինիայից։ Իտալիան, Իսպանիան և Սլովակիան նույնպես առաջարկել են իրենց փրկարարական խմբերն ուղարկել»:
Թուրքիան պաշտոնական դիմում է ուղարկել ՆԱՏՕ-ին և դաշնակիցներին՝ երկրաշարժի հետևանքների վերացման հարցում օգնություն ցուցաբերելու համար:
Ադիյաման, Գյոլբաշի և Հարմանլի քաղաքներում փլատակների տակ մնացած մարդիկ օգնության են սպասում։ Շրջանում առատ ձյուն է տեղում։
Փոքրիկ աղջիկը, որին դուրս են բերել Թուրքիայի Ուրֆա քաղաքում՝ բետոնե փլատակների տակից։
A little girl who was pulled out from under the concrete in the earthquake. Urfa Turkey
pic.twitter.com/XZx4RZ2upO— Selin Marta (@martakarta3) February 6, 2023
Թուրքիայում երկրաշարժից ավերվել է 2200-ամյա Գազիանթեփ ամրոցը։