Երկու հայ պատգամավոր ժամանել են Բաքու
«Բաքու են ժամանել Հայաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն ու պատգամավոր Մանե Թանդիլյանը», — հաղորդում է ԱՊԱ տեղեկատվական գործակալությունը՝ վկայակոչելով հայկական խորհրդարանի ֆեյսբուքյան էջը: Նրանք մասնակցում են «Գենդերային հավասարության և կանանց առողջության խթանման գործում խորհրդարանների դերը Արևելյան գործընկերության երկրներում կայուն զարգացման նպատակների շրջանակում» համաժողովին:
Հավանաբար դա կապված էր այն բանի հետ, որ հայկական պատվիրակությունը պարբերական այցեր չի կատարում Ադրբեջան: Մեր երկրների միջև հակամարտության արդյունքում բացակայում է շփման ինտենսիվությունը»:
«Մենք ժամանել ենք, քանի որ «Եվրանեսթը» մեզ համար կարևոր հարթակ է: Հայաստանը Եվրամիության հետ պատրաստվում է նոր համաձայնագիր կնքել: Բացի այդ, մենք եկել ենք, որպեսզի թույլ չտանք պրոպագանդա և հակահայկական հռետորաբանություն մի միջոցառման, որին մասնակցում են եվրոպացի պատգամավորներ: Ցավոք, որոշ ելույթներում նման հռետորաբանություն կա: Սակայն պետք է հաշվի առնել, որ մենք այստեղ ենք ոչ նրա համար, որպեսզի ղարաբաղյան հակամարտությունը քննարկենք», — ասել է Աշոտյանը:
«Ղարաբաղի ազատգրում» կազմակերպության մի խումբ ակտիվիստներ չարտոնված բողոքի ակցիա անցկացրին հայ պատգամավորների ժամանման դեմ: Ցուցարարները «Հայ օկուպանտնե՛ր, դո՛ւրս Բաքվից» և «Ամո՛թ նրանց, ովքեր հայերին Բաքու են կանչել» կարգախոսներով պատառներ էին պարզել:
Հայկական լրատվամիջոցները (մասնավորապես՝ news.am-ը) մեջբերում են Արմեն Աշոտյանի ելույթը Բաքվի համաժողովին.
«Նա նաև անդրադարձել է համաժողովի ընթացքում ադրբեջանցի մի շարք բանախոսների՝ կանանց առողջապահության և սոցիալական խնդիրների համաժողովի հարթակը հակահայկական պրոպագանդայի վերածելու փորձերին և նշել, որ հայկական պատվիրակությունը Բաքվում է համաժողովի բուն թեմաների, այլ ոչ թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության քննարկման համար:
Արմեն Աշոտյանն անդրադարձել է նաև ադրբեջանական կրթական համակարգում հակահայակական կարծրատիպերի ձևավորման խնդիրներին և հորդորել արմատախիլ անել հայատյացությունն ու քսենոֆոբիան»: