Երեք շաբաթում Ադրբեջանում փոխել են դպրոցի մոտ 30 տնօրենի
Բաքվում ուսումնական տարվա մեկնարկից ընդամենը 3 շաբաթվա ընթացքում արդեն փոխվել է դպրոցի 30 տնօրեն:
Այդ տնօրենների հետ աշխատանքային պայմանագրերը դադարեցվել են նրանց կենսաթոշակի անցնելու տարիքի կամ գործունեության որոշակի թերությունների պատճառով, որոնք բերել են օրենսդրության խախտման, պնդում է Բաքվի կրթության վարչության պետ Մահաբաթ Վելիևան:
«Եվ դրանից հետո դպրոցների կառավարման հարցը գտնվելու է վարչության ուշադրության կենտրոնում: Քանի որ տնօրենի կողմից ուսումնական հաստատությունում առողջ միջավայրի ստեղծման և դրա արդյունավետ կառավարման հարցից կախված է մեծ կոլեկտիվի գործունեությունը», — հավելել է Վելիևան:
Ադրբեջանում նախարարի փոփոխությունից հետո լուրջ բարեփոխումներ են սկսվել կրթության ոլորտում: Ավելի մանրամասն կարդացեք JAMnews-ի նյութում: