Դպրոցների վրա հարձակման համաճարակ Ռուսաստանում
«Մեդուզայի» և «Ինտերֆաքսի» նյութերի հիման վրա
Ռուսաստանյան Ուլան-Ուդե քաղաքում 9-րդ դասարանցին հարձակվել է յոթերորդ դասարանի աշակերտների և ուսուցչի վրա: «Մեդուզայի» տեղեկատվության համաձայն՝ դեռահասը կացնի մի քանի հարված է հասցրել դպրոցականներին և ուսուչուհուն, որից հետո այրել դասարանը «Մոլոտովի կոկտեյլով»:
Դեպքի մասին տեղեկատվությունը թարմացվում է, ըստ վերջին տվյալների՝ նրանք յոթն են: Դասարանում գտնվածներից շատերին հոգեբանի օգնություն է անհրաժեշտ եղել:
Հարձակումից հետո դեռահասն ինքնասպանության փորձ է կատարել: Այժմ նա ձերբակալված է և հիվանդանոց է տեղափոխվել ծանր վիճակում:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», վկայակոչելով իր աղբյուրները, հարձակում կատարելուց առաջ դպրոցականը փորձել է հանցակիցներ գտնել, սակայն նրա ընկերները չեն սատարել այդ գաղափարը:
Ռուսաստանում սա վերջին շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ հարձակումն է դպրոցի վրա: Հունվարի 15-ին Պերմում երկու դեռահաս մուտք են գործել դպրոց, դանակներով հարձակվել ուսուցչուհի և չորրորդ դասարանցիների վրա: Երկուսն էլ այդ դպրոցի աշակերտներ են: Վիրավորվել է 13 մարդ, այդ թվում՝ ուսուցչուհին:
Պերմի դեռահասների, ինչպես նաև Ուլան Ուդեի դպրոցականի շարժառիթները չեն հստակեցվում: