Ովքե՞ր կարող են դիմակ չկրել. Հայաստանի պարետի նոր որոշումը
Հուլիսի 8-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 526–ով և դարձել 30 346:
Մահացել է ևս 14 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը հասավ 535-ի։
Առողջացել է ևս 573 պացիենտ, նրանց ընդհանուր թիվը կազմում է 18 000։ Շարունակում են բուժում ստանալ 11 641-ը։
Ընդհանուր առմամբ, կատարվել է 129 166 թեստավորում, անցած օրվա ընթացքում՝ 1 995:
● Հայաստանի վարչապետի գործունեությունից գոհ է բնակչության մեծ մասը․ GALLUP International–ի հարցում
● Հայաստանը կորոնավիրուսի պատվաստանյութի ձեռքբերման հերթում է
Պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել, ըստ որի`այսուհետ բաց տարածքներում որոշակի հիվանդություններ ունեցող մարդիկ կարող են դիմակ չդնել, եթե իրենց մոտ ունենան համապատասխան բժշկական փաստաթուղթ։
«Խրոնիկ շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքերի խրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, էմֆիզեմա կամ բրոնխիտ՝ ծանր շնչառական անբավարարության առկայության դեպքում, ինչպես նաև 3-րդ, 4-րդ ֆունկցիոնալ դասի խրոնիկ սրտային անբավարարություն ունեցող անձինք հանրային բաց տարածքներում կարող են չկրել դիմակ՝ պայմանով, որ վերջիններս իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ», – ասված է որոշման մեջ:
Այս որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հուլիսի 8-ից՝ ժամը 23:59-ից: