2 րոպեանոց տեսանյութ այն մասին, ինչպես են դաջվածք անում Բաքվում
Յանա Լյուբիմենկոն որոշել է դաջվածքներ անելով զբաղվել, երբ նրան ձանձրացրել է գրաֆիկական դիզայնը և ինչ-որ նոր բան է սիրտը ուզել: Դիզայներական հմտություններն օգնում են Յանային աշխատանքում. նա ինքն է նկարում դաջվածքներն ու ստիպված չի լինում փնտրել դրանք համացանցում:
Ինչպե՞ս է համատեղվում ադրբեջանական մենթալիտետն ու դաջվածքը: Մի կողմից, դաջվածք անելը որպես կնոջ գործ Բաքվում տարածված չէ, դա և անսովոր է, և ինչ-որ առումով, անպարկեշտ, չէ՞ որ կինը ստիպված է դիպչել օտար մարմնի, հնարավոր է, տղամարդու:
Սակայն մենթալիտետն այլ կողմ էլ ունի, և հենց դա է օգտագործել Յանան իր փոքրիկ բիզնեսում: Բանն այն է, որ շատ աղջիկներ են ուզում դաջվածք անել, սակայն չեն ուզում իրենց անձնական տարածք տղամարդ վարպետի թողնել:
Արդյունքում՝ Յանայի հաճախորդների 70 տոկոսը կին է: Ի տարբերություն տղամարդկանց, որոնք սիրում են «ցուցադրական» դաջվածքներ ուսերին, բաքվեցի աղջիկների շրջանում տարածված են փոքր դաջվածքները դաստակին և ավելի մեծերը՝ կողոսկրերին:
Բաքվեցիները հաճախ բողոքում են թանկությունից, սակայն, ինչպես պնդում է Յանան, այստեղ դաջվածքի գները շատ ավելի ցածր են, քան Եվրոպայում: