Վիդեոհարցում Աբխազիայում. Որքան գումար է ձեզ պետք
Մենք մոտավոր պատկեր ստացանք՝ կանգնեցնելով և հարցնելով մարդկանց Սուխումի փողոցներից մեկում:
Խնդրում եմ նշեք, թե որքան աշխատավարձի դեպքում դուք ձեզ կայուն կզգաք:
— ‘Ամսական 30 հազարից [մոտ $400] ոչ պակաս’:
— Դե գոնե 60-80 հազար [մոտ $800-$1,000], եթե խոսքը գնում է Աբխազիայում ապրելու մասին’:
— ‘Ընտանիքի հետ կայուն և հարմարավետ ապրելու համար ինձ կբավականացներ 100 հազարը [մոտ $1,300]:’
— ’30-40 հազար [մոտ $400-$500], կարծում եմ: Ինձ` որպես չամուսնացած կնոջ, այդ գումարը կբավականացներ, որպեսզի կուտակեի և ճամփորդեի՝ չխնդրելով ծնողներիցս’:
Եթե ֆինանսական կայունություն ունենայիք, ի՞նչ խնդիրներ կլուծեիք առաջին հերթին:
— ‘Եղած խնդիրները կլուծեի՝ տան վերանորոգման, երեխաների ուսման և իհարկե մթերքի, հագուստի հարցերը: Այդքանին կհերիքեր երևի’:
— ‘Մերօրյա կյանքում 50 հազարը [մոտ $700], կարծում եմ, թույլ կտար կայուն մարդ զգալ քեզ, որը կարող է դուրս գալ, ժամանակ անցկացնել, ընկերներին հյուրասիրել, նոր բաներ տեսնել, չփակվել տանը, ճամփորդել: Կարծում եմ, այսքանը հերիք կլիներ’:
— ‘Առաջին հերթին տանը հարմարավետություն կստեղծեի, որպեսզի տան պայմանները լավը լինեին՝ և կահույքը, և տունը, արպեսզի ապրես ինչպես նորմալ մարդ: Ես այդպես եմ կարծում: Որ բոլորն ապահովված լինեին՝ և երեխաները, և թոռները: Դրա համար նվազագույնը այդքան գումար է անհրաժեշտ, իսկ այն, ինչ մենք ստանում ենք՝ 13-12 [մոտ $100-$150] կամ 8 հազար, գոյատևելու գումար է’:
— ‘Անհոգ կապրեի, ոչնչից չէի զրկի ինձ, երեխաների կրթության հարցը կլուծեի և հավանաբար կճամփորդեի նաև’:
— ‘Այն փոքր գումարը, որ ես վաստակում եմ, բավականացնում է ինչ-որ կենցաղային հարցեր լուծելուն, սակայն արտասահման մեկնել կամ որևէ լրացուցիչ կրթություն ստանալ հնարավոր չէ այդ գումարով: Ես ավելի շատ կզարգանայի և ինչ-որ բաներ կուսումնասիրեի’: