Գյումրիում ռուս զինվորական է սպանվել
Գյումրիի Կուրսկի հրապարակում դանակահարություն է տեղի ունեցել ռուս զինծառայողի և տեղի բնակչի միջև, որի արդյունքում մահացել է 21-ամյա պայմանագրային զինծառայող Դմիտրի Յալպաևը:
Դեպքի վայր ժամանած բժիշկներն արձանագրել են զինծառայողի մահը: Նրանց խոսքով, սպանվածի ձեռքին «բավականին մեծ դանակ է եղել»:
Ոստիկանությունը հաղորդում է, որ սպանության կասկածյալը ձերբակալվել է: Նա Գյումրիի 20-ամյա բնակիչ է: Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել: