Գիա Ծերծվաձեն ազատ է արձակվել
Գիա Ծերծվաձեին ազատ են արձակել բանտից: Վրաստանի ՆԳՆ հատուկ ծառայության նախկին սպան, որն Ուկրաինայում Ռուսաստանի պահանջով ձերբակալվել էր, լքել է բանտը հունվարի 26-ի երեկոյան: Այդ մասին տեղեկատվությունը տարածել է Ռուսթավի-2 հեռուստաալիքը:
Ծերծվաձեի ազատ արձակումը հնարավոր է դարձել արտահանձնման մասին գործի կարճման վերաբերյալ ուկրաինական դատախազության որոշման շնորհիվ:
•«Ուկրաինական» Սահակաշվիլիի չորս տարբերություն «վրացականից»
• «Ուկրաինական» Սահակաշվիլիի չորս տարբերություն «վրացականից»
• Մեկնաբանություն. արտաքսվածներ – 2017
Ծերծվաձեի ազատ արձակումն անսպասելի էր նրա կողմնակիցների համար:
Տեղեկատվությունը ֆեյսբուքյան իր էջում հաստատել է Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն: Ինչպես նշել է նա, «Ուկրաինան իր մարդկանց չի դավաճանում, այդ թվում, երբ իր մարդիկ վրացիներ են»:
Հիշեցնենք, այսօր Կիևի վերաքննիչ դատարանը Ծերծվաձեին նախնական կալանքի տակ էր թողել 40 օրով: Դատական կոլեգիան այդ որոշումը բացատրել էր նրանով, որ առաջին ատյանը ժամանակին այդ գործով փաստաթղթերը չի ուղարկել վերաքննիչ դատարան: Հաջորդ նիստը պետք է կայանար փետրվարի 3-ին:
Վրաստանի հատուկ ծառայության նախկին փոխգնդապետ Գեորգի Ծերծվաձեն ձերբակալվել էր մի քանի օր առաջ Կիևի «Ժուլյանի» օդանավակայանում Ռուսաստանի պահանջով: Ծերծվաձեին, որն Աբխազիայի և 2008թ-ի ռուս-վրացական պատերազմի վետերան է, ռուսական իշխանությունները մեղադրում են 2003թ-ին գործած սպանության համար: Սակայն նրա հանդեպ միջազգային հետախուզում է հայտարարվել միայն 2016թ-ին: Նրա փաստաբանի և ընդդիմության ներկայացուցիչների խոսքով՝ Վրաստանի իշխանությունները Ռուսաստանին էին փոխանցել Ծերծվաձեի անձնական տվյալները: