Բուժվել Facebook-ում, կամ «այլընտրանքային առողջապահական համակարգ» Վրաստանում։ Տեսապատմություն
Կորոնավիրուսի համավարակի ընթացքում Վրաստանում առողջապահական յուրօրինակ զուգահեռ համակարգ է ձևավորվել, երբ մարդիկ բուժման համար Ֆեյսբուք են մտնում։ Տասնյակ հազարավոր մարդիկ այնտեղ խմբեր են կազմել, որտեղ ոչ միայն բժշկական խորհուրդներով են կիսվում, այլև օգնություն խնդրում հոսպիտալացման հարցում։ Խմբերի մասնակիցների զգալի մասը բժիշկներն են, որոնք այնտեղ, փաստորեն, անվճար խորհրդատվություն են իրականացնում։
MedGuide-ն այդ խոշորագույն խմբերից մեկն է, այդտեղ շփվում է ավելի քան 80 հազար օգտատեր։ 2020 թ-ի հոկտեմբեր-դեկտեմբերին՝ կորոնավիրուսի համավարակի օրերին, այդ խումբը փրկություն է դարձել Վրաստանի շատ բնակիչների համար։
Ո՞րն է այդ ֆենոմենի պատճառն, ու ի՞նչ են նման պրակտիկայի մասին մտածում մասնագետները։