Բողոքի ակցիա Բաքվում, ավելի քան 40 մարդ է ձերբակալվել։ Ֆոտոռեպորտաժ
Մոտ 40 երիտասարդ ակտիվիստ է ձերբակալվել Բաքվի կենտրոնում սեպտեմբերի 9–ին հայտնի ընդդիմադիր գործիչ Թոֆիկ Յագուբլուի կալանքի դեմ նախապես հայտարարված բողոքի ակցիայի ժամանակ։ Կազմակերպիչներից մեկին քաղաքից 200 կմ հեռու են տարել և ամայի վայրում թողել։
Ակցիայի մեկնարկից մի քանի ժամ առաջ հարյուրավոր ոստիկաններ և հատուկ տեխնիկան պատնեշել էր Սահմանադրական դատարանի շենքի հրապարակ տանող բոլոր ճանապարհները։
Ակցիայի մասնակիցներն, այնուամենայնիվ, հաջողացրել էին ակցիայի վայր գալ մեկ–մեկ, սակայն յուրաքանչյուրին ձերբակալում էին այն բանից հետո, երբ նա արտասանում էր «Ազատություն Թոֆիկ Յագուբլուին» կարգախոսը։
• Հրապարակվել են Ադրբեջանի ոստիկանությունում ձերբակալածների կտտանքների լուսնկարներ։ ՆԳՆ–ն հերքում է, բլոգերներն՝ ապացուցում
Երկու ժամում ոստիկանության աշխատակիցները ձերբակալել և ոստիկանական մեքենա են նստեցրել մոտ 30 մարդու։ Նրանց տարել են ոստիկանական բաժանմունք և ազատ արձակել մոտ մեկ ժամ անց։
Այդ ընթացքում մոտ տասնյակ ակտիվիստներ բողոքի երթով հասել են Բաքվի Նիզամիի շրջանային դատարան, որտեղ ընթանում էր Յագուբլուի գործով դատական նիստը։ Այստեղ նույնպես մի քանի ցուցարար է ձերբակալվել։ Նրանք ազատ են արձակվել Բաքվի ծայրամասում։
Ամենաշատը տուժել է բողոքի ակցիայի կազմակերպիչներից մեկն՝ ակտիվիստ Գիաս Իբրահիմովը։ Նրան ոստիկանական մեքենա են նստեցրել և տարել Ադրբեջանի Ջալիլաբադի շրջան՝ Բաքվից մոտ 200 կմ հեռավորության վրա։
Թոֆիկ Յագուբլուն 2020 թ–ի սեպտեմբերի 3–ին դատապարտվել է 4 տարվա և 3 ամսվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում խուլիգանության մեղադրանքով։ Քրեական գործի նյութերի համաձայն՝ նա վթար է իրականացրել և ամուսինների ծեծել, որոնք մյուս մեքենայի մեջ են եղել։
Յագուբլուն 2014-2016 թթ–ին ազատազրկվել էր զանգվածային ակցիաների կազմակերպման համար։ Այնուհետև նա 30–օրյա կալանքի էր դատապարտվել Բաքվում 2019 թ–ի հոկտեմբերի 19–ին ընդդիմության բողոքի զանգվածային ակցիային մասնակցելու համար։