Բիձինա Իվանիշվիլին 32 մլն դոլար է նվիրաբերել կորոնավիրուսի դեմ պայքարին
Իշխող կուսակցության առաջնորդի փողերն արդեն նստել են հատուկ հիմնադրամի հաշվին։
Բիձինա Իվանիշվիլին՝ «Վրացական երազանք» իշխող կուսակցության առաջնորդը, StopCov հիմնադրամի հաշվեհամարին է փոխանցել 100 մլն լարի [մոտ $32 մլն]։ Այս փաստը հաստատել է «Քարթու» հիմնադրամի կառավարման նախագահ Նիկոլոզ Չխետիանին։
Ապրիլի 9–ի դրությամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 214 դեպք։ 50 հիվանդ ապաքինվել է, երեք մարդ՝ մահացել։
Բիձինա Իվանիշվիլին 2012-2013 թթ–ին Վրաստանի վարչապետն է եղել։ Նա համարվում է երկրի ամենահարուստ մարդը։
Forbes պարբերականի տվյալներով՝ Իվանիշվիլին 4.8 մլրդ դոլար կապիտալով 349–րդ տեղն է զբաղեցնում աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում։
Նրա մասին հաճախ են գրում համաշխարհային լրատվամիջոցները։ Նրա անունը հիշատակվում էր նաև Panama Papers սկանդալային փաստաթղթերի հրապարակումներում։
StopCov հիմնադրամը ստեղծվել է Վրաստանի կառավարության նախաձեռնությամբ անմիջապես այն բանից հետո, երբ պանդեմիայի դեմ պայքարի համար միջոցներ նվիրաբերելու ցանկություն ունեցողներ են հայտնվել։
Հիմնադրամի հաշվեհամարին փող են փոխանցում ինչպես երկրի քաղաքացիներն, այնպես էլ՝ տարբեր ընկերություններ։ Հիմնադրամն արդեն 124 543 899 լարի [շուրջ $40] գումար ունի։