Բելառուսի ընդդիմության առաջնորդներից մեկին 5 տարվա ազատազրկում է սպառնում
Բելառուսի քննչական կոմիտեն ընդդիմության առաջնորդներից մեկին՝ Մարիա Կոլեսնիկովային, իշխանության բռնազավթման հանրային կոչերի համար մեղադրանք է ներկայացրել։ Այս քրեական հոդվածով նրան 2–5 տարվա ազատազրկում է սպառնում։
Մարիա Կոլեսնիկովան Համակարգման խորհրդի նախագահության անդամ է, որը ստեղծել է բելառուսական ընդդիմությունն իշխանությունների հետ իշխանության փոխանցման շուրջ բանակցություններ տանելու համար 2020 թ–ի օգոստոսի 9–ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքների կեղծումից հետո։
Ընտրությունների արդյունքում Ալեքսանդր Լուկաշենկոն իրեն հաղթող է հայտարարել, դա հրաժարվել են ընդունել արևմտյան երկրներն ու Եվրամիությունը։
Մեկ շաբաթ առաջ Կոլեսնիկովային փորձել են արտաքսել Բելառուսից Ուկրաինա, սակայն նա հրաժարվել է ենթարկվել և պատռել է իր անձնագիրը։