Բաքվում նստել է ավտոմոբիլային ճանապահը
Երթևեկելի մասի բնահողային ծածկույթը նստել է 4 մետրով: Դա տեղի է ունեցել Ջալիլ Մամեդքուլիզադեի փողոցում՝ Բաքվի կենտրոնից ոչ հեռու, հուլիսի լույս 15-ի գիշերը: Ճանապարհի 150 քառակուսի մետր հատվածում իջված է առաջացել:
Report-ը հաղորդում է, որ այդ պահին ճանապարհին մի քանի մեքենա է եղել: Դրանցից մի քանիսը վնասվել են: Մարդիկ չեն տուժել:
Տեսանյութում տուժած մեքենայի վարորդը ցույց է տալիս դրա ճխլված ստորին հատվածն ու պատմում, որ դեպքի վայրում նշաններ է տեղադրել մյուսներին նախազգուշացնելու համար:
Նախօրեին այդ ճանապարհին սկսվել էր խողովակների անցկացում: Այստեղից էլ՝ նշանները, որոնք օգտագործել է հնարամիտ վարորդը: Սկզբում ոմանք կարծում էին, որ խողովակների պատճառով է ճանապարհը նստել: Մեկ այլ վարկած էլ կար. պատճառը ոչ հեռվում կառուցվող մետրոն է: Այնուհետև Ավտոմոբիլային ճանապարհների գործակալությունը պեղումներ է արել և 5-6 մետրի վրա հայտնաբերել թունելի պես մի բան: Ենթադրաբար՝ այստեղ երբեմնի գոյություն ունեցած շենքի հիմք կամ պատեր, որը հետագայում մինչև վերջ չի քանդվել: Ըստ գործակալության՝ հենց դա է դարձել իջվածքի պատճառ:
Մոտ 8 տարի առաջ այդ ճանապարհն առանձնացվել է որպես այլընտրանք մոտակայքում մետրոպոլիտենի նոր կայարանի շինարարությունը շրջանցելու: Ըստ հաճախ այդ ճանապարհով երթևեկող մարդկանց՝ այն վաղուց էր վթարային վիճակում: