Արխիվ- 08.04.2017 Բաքվում կայացավ ընդդիմության հանրահավաքը Կիսվել Կիսվել Ադրբեջանի ընդդիմության հանրահավաքը կայացավ այսօր՝ ապրիլի 8-ին, Բաքվի ծայրամասում: Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը նախատեսում էր անցկացնել հանրահավաքը ապրիլի 9-ին, սակայն իշխանությունները տեղափոխեցին այն մեկ օր առաջ: Հանրահավաքը անցավ «Ո՛չ թալանին», «Ազատությու՛ն քաղբանտարկյալներին», «Ո՛չ միապետությանը» կարգախոսների ներքո: Բաքու քաղաքի Ոստիկանության գլխավոր վարչությունը հայտնել էր, որ հանրահավաքին մասնակցում է 1500 մարդ: Ըստ JAMnews-ի թղթակիցների դիտարկումների՝ ցուցարարների թիվը գրեթե երկու անգամ ավելի էր պաշտոնապես հայտարարված թվից՝ մոտ 3000 մարդ: Ազգային խորհրդի ղեկավար, Ադրբեջանի նախագահի նախկին թեկնածու Ջամիլ Հասանլին իր ելույթում ասաց. «Հիմա հանրահավաքների ճիշտ ժամանակն է: Քաղբանտարկյալների խնդիրը գնալով սրվում է: Չնայած 6 քաղբանտարկյալների ազատ արձակմանը՝ ձերբակալվել էին ևս 8-ը, և ներկայումս քաղբանտարկյալների թիվը հասել է 162-ի: Սրան պետք է վճռական «ո՛չ» ասել»: Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության նախագահ Ալի Քերիմլի. «Մենք գտնում ենք, որ Ադրբեջանում անարդարություն է տիրում, իշխանություն, որ ժողովրդի կողմից չի ընտրվել, քաղաքացիները զրկված են իրենց իրավունքներից և ազատություններից. հետևաբար անհրաժեշտ են լուրջ փոփոխություններ»: Հանրահավաքը տևեց մոտ երկու ժամ: Միջադեպեր տեղի չեն ունեցել:
«Հայ եկեղեցականների քայլերում կա ոչ միայն ռուսական հետք, այլև ուղղորդում»․ լարվածություն Մայր Աթոռում
«Հայ եկեղեցականների քայլերում կա ոչ միայն ռուսական հետք, այլև ուղղորդում»․ լարվածություն Մայր Աթոռում
«Հայ եկեղեցականների քայլերում կա ոչ միայն ռուսական հետք, այլև ուղղորդում»․ լարվածություն Մայր Աթոռում
Հազարավոր ցուցարարների հանդեպ բռնություններ և ձերբակալություններ Թբիլիսիում․ լուսանկարներ և տեսանյութ