Բաքվում խարդախները փող են շորթում «կորոնավիրուսից վարակազերծման համար»
Բաքվում խարդախները շրջում են բազմահարկ շենքերի բնակարաններով և մարդկանցից փող հավաքում կորոնավիրուսից վարակազերծման պատրվակով։ «Ծառայությունն» արժե 3 մանաթ [շուրջ $1.7] մեկ բնակարանի համար։
«Մարդիկ էին եկել ինչ–որ համազգեստներով։ Նրանք տարածքում ինչ–որ հեղուկ էին փչում, ասացին, որ տունը վարակազերծում են կորոնավիրուսից, և դրա դիմաց պետք է վճարել», — պատմում են քաղաքացիները, որոնց արդեն հասցրել են այցելել խաբեբաները։
Հիգիենայի և համաճարաբանության հանրապետական կենտրոնի ղեկավար Զիադին Քազիմովն ասում է, որ իրեն ոչինչ հայտնի չէ և ոչ մի համատարած վարակազերծում իրենց կազմակերպությունը չի իրականացնում։
Քազիմովը խորհուրդ է տալիս նման այցերի դեպքում կասկածելի «վարակազերծողներից» փաստաթուղթ ուզել և նույնիսկ ոստիկանություն դիմել։
• Բաքվում բժշկական դիմակների պակաս կա
• Աբխազիա․ միակ հոգեբուժական հիվանդանոցում հիվանդներին բուժելու և կերակրելու փող չկա