Բաքվի օդանավակայանը հինգ հնարավորից «5 աստղ» է ստացել՝ ըստ Skytrax-ի գնահատականի
Բաքվի «Հեյդար Ալիև» միջազգային օդանավակայանը Skytrax World Airport Awards խորհրդատվական ընկերության վարկանիշով դասվել է այնպիսի օդանավակայանների շարքին, ինչպիսիք են Չանգին (Սինգապուր), Տյուբուն (Ճապոնիա), Հայկոու Մեյլանը (Չինաստան), Համադը (Քաթար), Հոնկոնգն, Ինչհոնը (Հարավային Կորեա), Մյունխենը (Գերմանիա), Տոկիո Հանեդան (Ճապոնիա): Բոլոր այս օդանավակայանները Skytrax-ի ամենաբարձր գնահատականին են արժանացել՝ «5 աստղ»:
Ավելի ցածր կարգավիճակ՝ «4 աստղ» ունեն Հիթրոու (Մեծ Բրիտանիա), Փարիզ Շառլ դը Գոլ (Ֆրանսիա), Աբու-Դաբի (ԱՄԷ), Ամստերդամ Սխիպոլ (Նիդերլանդներ), Դյուսելդորֆ (Գերմանիա), Վիեննա-Շվեխատ (Ավստրիա) և այլ օդանավակայանները:
Skytrax-ն ազդեցիկ բրիտանական խորհրդատվական ընկերություն է: Այն գնահատում է ավիաընկերությունների և օդանավակայանների ծառայությունների որակն ամբողջ աշխարհում:
Skytrax-ի կայքում ներկայացված են ավիաընկերությունների և օդանավակայանների վարկանիշներն՝ ըստ տարբեր հատկանիշների. օդանավակայանում շոփինգի որակից մինչև տերմինալների հարմարություն: Վարկանիշում տեղերն ու աստղերը տրվում են՝ ուղևորների հարցման արդյունքների համաձայն: Մարդկանց հարցեր են տալիս անձնակազմի աշխատանքի որակի, գրանցման կետերում հերթերի, տերմինալների մաքրության և այլնի մասին:
Մենք հարցրել ենք բաքվեցիներին, թե ինչն է նրանց դուր գալիս «Հեյդար Ալիև» օդանավակայանում, և հետևյալ պատասխաններն ենք ստացել.
[yes_list]
- գերազանց որակի անվճար ինտերնետը,
- մաքրությունը,
- սիրալիր անձնակազմը,
- տարածքների հաջող դիզայնը, որի շնորհիվ ուղևորն իրեն «փակված» չի զգում:
[/yes_list]
Բաքվի օդանավակայանն աշխատում է 1933թ-ից: 1990թ-ին այն ստացել է միջազգայինի կարգավիճակ, իսկ 2004թ-ին՝ վերնավանվել «Հեյդար Ալիև» միջազգային օդանավակայան: 2014թ-ին շահագործման է հանձնվել օդանավակայանի նոր աէրոկայարանային համալիրը: Նոր համալիրի բացումից մի քանի ամիս անց օդանավակայանը ստացավ Skytrax-ի “4