Բաքվի դատարանը որոշում է կայացրել Վրաստանում անհետացած լրագրող Աֆղան Մուխտարլիին երեք ամսով նախնական կալանքի տակ պահելու մասին
Մարտի 31-ին Բաքվում Սաբայիլի շրջանային դատարանը որոշում է ընդունել երկու օր առաջ Թբիլիսիում անհետացած ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխտարլիին երեք ամսով կալանավորելու մասին: Մուխտարլին վերջին երեք տարիներին Վրաստանում էր ապրում և վերջերս պնդում էր նրա հանդեպ Ադրբեջանական իշխանությունների կողմից աճող ճնշման մասին:
Էլչին Սադիգովը, որը դատարանում պաշտպանում էր Աֆղան Մուխտարլիի իրավունքները, Թուրան տեղեկատվական գործակալությանը հայտնել է, որ լրագրողին նոր մեղադրանք է առաջադրվել՝ բռնության կիրառմամբ դիմադրության ցուցաբերում սահմանապահի հանդեպ:
Մուխտարլին հավելել է, որ չի տեսել այդ սահմանապահին մինչև այն պահը, երբ իրեն բերել են սահմանային անցակետ: Մուխտարլին պնդում է, որ իրեն անցկացրել են սահմանային վերահսկողության անցակետերով և վրացական, և ադրբեջանական կողմում:
Ավելի վաղ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հաղորդել է, որ Մուխտարլիի դեմ կարող է մեղադրանք առաջադրվել սահմանի ապօրինի հատման և արտարժույթի (10 հազար եվրո) ապօրինի ներկրման փորձի համար:
Փաստաբանի խոսքով՝ Մուխտարլին պատմել է, որ իրեն ձերբակալած անձինք Վրաստանի քրեական ոստիկանության աշխատակիցների համազգեստով էին:
Փաստաբանն ասել է, որ կալանքի որոշումը կբողոքարկվի: