Բաքուն հայկական կողմին է փոխանցել սահմանային մարտերի ժամանակ զոհված հայ զինծառայողի դին
Երևան է բերվել հայ զինծառայողի դին, որը զոհվել է նոյեմբերի 16-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանի արևելյան ուղղությամբ տեղի ունեցած մարտերի ժամանակ։ Ցերեկը հաղորդվում էր, որ Հայաստան է ժամանելու Արցախում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի նախկին հրամանատար Ռուստամ Մուրադովը։
Նա էր միշտ ուղեկցում բոլոր հայ գերիներին, որոնք հայրենիք էին վերադառնում Բաքվից, այդ պատճառով էլ Երևանում սկզբում ակնկալում էին ռազմագերիների վերադարձ։ Սակայն հետո հայտնի դարձավ, որ այս անգամ ինքնաթիռում գերիներ չկան, սակայն չէր ենթադրվում, որ Ադրբեջանը վերադարձրել է մեկ զինծառայողի մարմին։
- «Ժողովրդավարության գագաթաժողովի» հրավե՞ր, թե՞ տարանցիկ միջանցք։ Կարծիքներ սրացման պատճառների մասին
- 8 զոհ, 13 գերի, 24 անհետ կորած․ կողմերը՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ուենցած մարտերի արդյունքների մասին
- Ռազմական գործողություններ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։ Միջամտելու կոչ Ռուսաստանին
Այն մասին, որ Բաքվից ինքնաթիռն արդեն Երևան է թռչում, առաջինը հաղորդել է ադրբեջանական իշխանամետ Сaliber կայքը։ Հրապարակման մեջ ասվում էր, որ Երևան է ուղարկվում այսպես կոչված «բեռ-200»-ով ինքնաթիռ՝ Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովի ուղեկցությամբ։
Նախնական տեղեկություններով՝ նա տարածաշրջան է ժամանել՝ «հայ-ադրբեջանական սահմանին՝ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտուց դուրս, կողմերի միջև զինված միջադեպերի կանխարգելման մեխանիզմների» մշակման շուրջ բանակցություններ անցկացնելու համար։
Նոյեմբերի 16-ին տեղի է ունեցել ամենամասշտաբային սրացումը 2020 թ-ի Արցախյան երկրորդ պատերազմից ի վեր։ Հայկական կողմը հաղորդել է մեկ զոհի, 13 գերեվարվածի և 24 անհետ կորածի մասին։ Ադրբեջանական կողմը հայտարարել է, որ զոհվել է յոթ, վիրավորվել տասը զինծառայող։