Ավտովթարի հետևանքով մահացել է Աբխազիայի վարչապետ Գենադի Գագուլիան
Ավտովթարից մահացել է Աբխազիայի վարչապետ Գենադի Գագուլիան:
Ողբերգությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 8-ին 23:10 Գուդաութա քաղաքի մերձակայքում: Գագուլիան վերադառնում էր Սիրիա կատարած աշխատանքային այցից: Վարչապետի մեքենան կառավարական ավտոշարասյան մեջ է եղել և ռուսական Սոչի քաղաքի օդանավակայանից Սուխում էր վերադառնում:
Տուժել է ևս երկու մարդ, հաղորդել է Աբխազիայի ՆԳՆ մամուլի ծառայությունը: Վարչապետը մահացել է հիվանդանոցի ճանապարհին:
Ըստ Աբխազիայի ՆԳՆ-ի տեղեկատվության՝ մեքենան, որում եղել է կառավարության ղեկավարը, բախվել է մարդատար մեքենայի, որը հանդիպակաց մայթով էր ընթանում, և ճամփեզրից գլորվել է:
• Գենադի Գագուլիան 70 տարեկան էր: Նա Աբխազիայի նախարարների կաբինետը գլխավորել է 1995-1997թթ-ին, այնուհետև 2002-2003թթ-ին, և կրկին այդ պաշտոնը զբաղեցրել էր 2018թ-ի ապրիլի 25-ին: