Առևտրաշրջանառության ռեկորդային աճ Վրաստանի և Հայաստանի միջև այս տարվա 6 ամսում
Առևտրաշրջանառության ռեկորդային աճ Վրաստանի և Հայաստանի միջև 2021 թ-ի առաջին վեց ամսում․ այն կազմել է 332,4 մլն դոլար։ Սա զգալիորեն ավելին է 2020 թ-ի (283,4 մլն դոլար) և 2019 թ-ի ցուցանիշներից (281,9 մլն դոլար)։
Մասնավորապես, համավարակի տարվա համեմատ՝ առևտրաշրջանառությունն ավելացել է 17,2 տոկոսով առաջին երկու եռամսյակներում, իսկ համավարակի նախորդ տարվա համեմատ՝ 17,9 տոկոսով։
Վրաստանից Հայաստան արտահանումն այս տարի կազմել է 101 մլն դոլար, Հայաստանից Վրաստան ներկրումը՝ 231,3 մլն դոլար։
Ի՞նչ է Վրաստանը վաճառել Հայաստանին 2021 թ-ի հունվար-հունիսին․
- մսի, ձկան և խեցգետնակերպերի ալյուր՝ 5,4 մլն դոլարի,
- բնափոխված էթիլային սպիրտ և սպիրտային խմիչքներ՝ 4,6 մլն դոլարի,
- սև մետաղական կոնստրուկցիաներ՝ 3,9 մլն դոլարի,
- ազոտ, քիմիական պարարտանյութեր՝ 3,9 մլն դոլարի,
- մամլած փայտանյութի աղյուսներ՝ 3,3 մլն դոլարի,
- էլեկտրաէներգիա՝ 3,3 մլն դոլարի,
- կշռաբաշխած դեղորայք՝ 3,2 մլն դոլար,
- բուլդոզերներ, ավտոգրեյդներ, էքսկավատորներ, ուղեգլաններ և այլն՝ 3,2 մլն դոլարի,
- քուսպ և այլ կոշտ թափոններ՝ 3,1 մլն դոլարի,
- թարմ կամ չորացրած ցիտրուս՝ 2,4 մլն դոլարի։
Ի՞նչ է Վրաստանը Հայաստանից գնել 2021 թ-ի հունվար-հունիսին․
- պղնձի հանքանյութ և խտահանք՝ 198,7 մլն դոլարի,
- ածխածնային պողպատի կիսապատրաստվածք՝ 7,5 մլն դոլարի,
- ապակե շշեր՝ 6,5 մլն դոլարի,
- սիգարներ և սիգարիլներ՝ 3,9 մլն դոլարի,
- բեռների փոխադրման համար ապրանքներ կամ պլաստիկե փաթեթներ՝ 969,9 հազար դոլարի,
- կոնստրուկցիաների պլաստիկե դետալներ՝ 943 հազար դոլար,
- կշռաբաշխված դեղորայք՝ 859,1 հազար դոլարի,
- բնափոխված էթիլային սպիրտ՝ 778,9 հազար դոլարի,
- բնափոխված էթիլային սպիրտ՝ 80%-ից պակաս սպիրտի պարունակությամբ, ալկոհոլային խմիչքներ՝ 750 հազար դոլարի,
- երշիկներ և մսից, մսային ենթամթերքից կամ արյունից պատրաստված համանման մթերք՝ 668,9 հազար դոլար։
- Հայացքը Մոսկվային հառած․ Հայաստանը ԵՄ-ից զգալի ֆինանսական օգնություն կստանա
- Վրաստանի բնակչության 21,3%-ն ապրում է բացարձակ աղքատության մեջ
Հուլիսի 29-30-ին Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը պաշտոնական այցով Վրաստանում էր։ Նա հանդիպումներ է ունեցել Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նաթիա Տուրնավայի և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլիի հետ։ Հիմնական քննարկումն ընթացել է երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների ներուժի զարգացման շուրջ։
«Մեր շուկաներն առանձին-առանձին հարաբերականորեն փոքր են, սակայն միասին մենք շատ ավելի գրավիչ ենք դառնում տարածաշրջանային համատեքստում»,- ասել է Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նաթիա Տուրնավան իր հայ գործընկերոջ հետ հանդիպումից հետո։
Գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլիի խոսքով` անդրադարձ է եղել նաև այն հարցին, որ հայ և վրացական բիզնես ոլորտները միավորելու են իրենց ջանքերը նոր շուկաները հայ և վրացի ընկերությունների համար ավելի հասանելի դարձնելուն ուղղված ազատ առևտրի մասին համաձայնագրի օգտագործման նպատակով։