Uber-ի սեփականատիրոջը աշխատանքից ազատել են ներդրողները
Թերենս Կալանիկը՝ տրանսպորտային ծառայությունների մատուցման Uber ընկերության Տնօրենների խորհրդի հիմնադիրն ու նախագահը, հայտարարել է, որ հրաժարական է տալիս այդ պաշտոնից: Այդ քայլի պատճառների մասին հայտնի է դարձել The New York Times թերթին:
Կալանիկը Uber-ը ստեղծել է 2009թ-ին և ավելի պակաս, քան 10 տարում ընկերությունն աննախադեպ հաջողության հասցրել: Այժմ ընկերության արժեթղթերի արժեքը կազմում է 70 մլրդ դոլար, դա աշխարհում մասնավոր ընկերությունների համար ամենաբարձր ցուցանիշներից է:
Սակայն վերջին տարում ընկերությունը մի շարք խնդիրների է բախվել: Սկզբում սկանդալ է տեղի ունեցել այն բանի պատճառով, որ ընկերության աշխատակիցները զանգվածաբար սկսել են բողոքել աշխատավայրում սեռական ոտնձգություններից, որոնց վրա Uber-ի ղեկավարությունն աչք էր փակում:
Այնուհետև բողոքով հանդես եկան ընկերության հետ համագործակցող վարորդները: Նրանք ընկերությանը մեղադրեցին մանիպուլյացիոն տեխնոլագիաների կիրառման համար, որոնք վերցված են տեսախաղերից: Վարորդների ստիպում էին շարունակել աշխատանքը ոչ թե աշխատավարձի դիմաց, այլ նրանց ոչինչ չարժեցող կոչումներ շնորհելով՝ «Օրինակելի վարորդ», «Անթերի վարորդ» և այլն:
Հարկային մարմինները նույնպես սկսեցին կասկածել, որ ընկերությունն օգտագործում է համակարգչային տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տալիս նվազեցնել հարկային բեռը:
Uber-ը խիստ քննադատության արժանացավ ԶԼՄ և հասարակության կողմից:
Արդյունքում ընկերության 5 հիմնական ներդրողները (2009թ-ից այն 14 մլրդ դոլարի ներդրում է ներգրավել) պահանջեցին Թերենս Կալանիկի հրաժարականը: Չնայած այն բանին, որ նա արժեթղթերի մեծ մասի տերն է, Կալանիկը ստիպված է եղել ենթարկվել այդ պահանջին: