Այսօրվանից Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը նվազել է
Այսօրվանից ուժի մեջ է մտել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից դեկտեմբերի 23-ի նիստում ընդունված որոշումը, համաձայն որի Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի 1,22 դրամով:
Մասնավորապես, 2017 թ.-ի փետրվարի 1-ից Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը ցերեկային սակագինը 1 կվտ/ժ-ի դիմաց կկազմի 44.98 դրամ (ժամը 07:00-ից 23:00) ` նվազելով 46. 2 դրամից: Իսկ գիշերային սակագինը կկազմի 34.98 դրամ` նախկին 36,2 դրամի փոխարեն:
Բացի այդ, կարգավորիչը նախատեսել է առանձին սակագներ սոցիալապես անապահով ընտանիքների համար, ովքեր կվճարեն 40 դրամ 1 կվտ/ժ-ի դիմաց ցերեկային ժամերին, ինչը մոտ 13.4%-ով ավելի քիչ է նախկին սակագնից, և 30-ական դրամ 1 կվտ/ժ-ի դիմաց գիշերային ժամերին:
Ի դեպ, հատուկ սակագին է սահմանված նաև խոշորագույն բաժանորդների համար, նրանց համար ցերեկային սակագինը կկազմի 33.48 դրամ:
Եվս մեկ անգամ էլեկտրաէներգիայի սակագինը իջեցվել էր նաև 2016 թ.-ի օգոստոսի 1-ին, երբ կարգավորիչի որոշմամբ բնակչության համար էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը 1 կվտ/ժ-ի դիմաց նվազեցվել էր 5,3 տոկոսով, իսկ գիշերայինը` 6,7 տոկոսով: