«Այն, ինչ մնացել է հիշողության մեջ»։ Ադրբեջանն՝ Արցախյան երկրորդ պատերազմից հետո, ֆիլմ
Ադրբեջանն՝ Արցախյան երկրորդ պատերազմից հետո
Հրթիռը, որն ընկել է Ադրբեջանի Թարթառ քաղաքի փողոցներում Արցախյան երկրորդ պատերազմի օրերին, ոչնչացրել է Խաթիրա Հուսեյնովայի և նրա ընտանիքի տունը։ Մինչ պետությունը նրանց համար նոր տուն կկառուցի, նրանք ստիպված են ապրել գյուղի դպրոցի ուսումնական կաբինետում։ «Խաթիրա» անունը նշանակում է «հիշողություն»։
«Այն, ինչ մնացել է հիշողության մեջ» ֆիլմը չորս ֆիլմերից մեկն է, որոնք նկարահանվել են Հայաստանում և Ադրբեջանում 44-օրյա պատերազմից հետո (2020 թվականի սեպտեմբերի 27 – նոյեմբերի 10), որը խլել է ավելի քան 7 000 մարդու կյանք երկու կողմից։ Հազարավոր մարդիկ են վիրավորվել, հարյուրավորներն այժմ ապրում են սահմանափակ կարողություններով։ Հրադադարի մասին հայտարարությունը, որը ստորագրվել է 2020 թ-ի նոյեմբերի 9-ին, փխրուն է, հրադադարի ռեժիմը պարբերաբար խախտվում է։ Հումանիտար շատ հարցեր լուծված չեն։
Ֆիլմերի շարքը նկարահանվել է JAMnews-ի և Երևանի «Հանրային լրագրության ակումբի» (Public Journalism Club) համագործակցության արդյունքում։
Ֆիլմը ստեղծվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի Հանրային դիվանագիտության բաժնի ֆինանսական աջակցությամբ։ Ֆիլմում արտահայտված կարծիքները, ենթադրությունները, եզրակացությունները կամ խորհուրդները պատկանում են ֆիլմի հերոսներին ու հեղինակներին և պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ Պետդեպարտամենտի կարծիքը