Հայաստանի ամենատարեց բնակիչը 115 տարեկան է
Լուսանկարը` Գևորգ Ղազարյան, JAMnews
Հայաստանում 100 և 100-ից նույնիսկ ավելի բարձր տարիքի 85 մարդ է բնակվում: Այս տեղեկատվությունը տարածվեց Հայաստանում Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ՝ դրա նախօրեին: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարեցների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Գևորգյանի խոսքով, ամեատարեց բնակիչը 115 տարեկան է, ապրում է Գեղարքունիք մարզի Երանոս գյուղում:
Անահիտ Գևորգյանը նշել է նաև, որ «երկարակյացներից ամենաշատը բնակվում են Տավուշում և Գեղարքունիքում» և որ հիմնականում դա կանայք են: Նրանք տղամարդկանցից միջինը 6 տարի ավելի երկար են ապրում:
Հոկտեմբերի 1-ը Տարեցների միջազգային օրն է: Այն հռչակվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 1990 թվականին: Սկզբնական շրջանում Տարեցների միջազգային օրը նշվել է միայն Եվրոպայում, իսկ այժմ` աշխարհի բազմաթիվ երկրներում, այդ թվում և Հայաստանում: