Աղմկահարույց համաներում Ադրբեջանում․ ազատ են արձակվել հայտնի քաղաքական ակտիվիստներ և ընդդիմադիրներ
Համաներված քաղբանտարկյաների թվում են քաղաքական ակտիվիստներ և ընդդիմադիրներ Գիաս Իբրահիմովը, Բայրամ Մամեդովն, Իլկին Ռուստամզադեն, Գյոզալ Բայրամլլին և Ֆուադ Ղահրամանլին, ինչպես նաև առողջապահության նախկին նախարար Ալի Ինսանովը։
Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները նրանց քաղբանտարկյալ են համարում՝ որոնց մեղադրել են շինծու մեղադրանքներով։
• Գիաս Իբրահիմովի և Բայրամ Մամեդովի կալանքի մասին պատմում են նրանց մայրերը
• Այն մասին, թե ինչպես են ապրում քաղբանտարկյալներն ադրբեջանական բանտերում
Ընդհանուր առմամբ, ներման մասին հրամանը, որը ստորագրվել է Իլհամ Իլիևի կողմից մարտի 16-ին, տարածվել է 400 բանտարկյալի վրա։
Գիաս Իբրահիմովն ու Բայրամ Մամեդովը երիտասարդ ակտիվիստներ են, որոնք հակակառավարական գրառում էին կատարել Հեյդար Ալիևի արձանի պատվանդանին։ Նրանք 10 տարվա ազատազրկման էին դատապարտվել թմրանյութերի վաճառքի մեղադրանքով։
Գյոզալ Բայրամլին ընդդիմադիր Ժողովրդական ճակատ կուսակցության փոխնախագահն է, որը դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման մաքսանենգության համար։
Ֆուադ Ղահրամանլին՝ Ժողովրդական ճակատ ընդդիմադիր կուսակցության փոխնախագահն է, որը դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման հակապետական կոչերի մեղադրանքով։
Իլկին Ռուստամզադեն NIDA հասարակական շարժման ակտիվիստներից է, որը բողոքի ակցիաներ էր կազմակերպում բանակում ոչ մարտական կորուստների դեմ։ Նա դատապարտվել էր 8 տարվա ազատազրկման զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար։
Ալի Ինսանովն առողջապահության նախկին նախարարն է, որը 11 տարվա ազատազրկման էր դատապարտվել պետական հեղաշրջման փորձի համար, այս ժամկետի ավարտից հետո նրա կալանքին ավելացվեց ևս 7 տարվա ազատազրկում ագելված դեղանյութերի ապօրինի պահպանման համար։
Ընդհանուր առմամբ Ադրբեջանում ավելի քան 120 քաղբանտարկյալ կա, թեև կառավարությունը նրանց քաղբանտարկյալ չի համարում։ Նրանցից 51-ն ազատ է արձակվել ներկայիս հրամանով։ Սակայն մեծ մասը դեռ բանտում է։ Այդ թվում, օրինակ, լրագրող Աֆղան Մուխտարլին, որը 2018թ-ին դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման մաքսանենգության և սահմանն ապօրինի հատելու համար։