Ահաբեկչություն Բարսելոնայում. 13 զոհ, տասնյակ վիրավորներ
Օգոստոսի 17-ին Բարսելոնայում մեքենան մխրճվել է քաղաքի կենտրոնական Լա Ռամբլա փողոցով քայլող ամբոխի մեջ: Այս պահի դրությամբ հաղորդվում է, որ զոհվել է 13 մարդ, կան տասնյակ վիրավորներ:
Ականատեսների վկայություններով, վարորդը միտումնավոր գործողություն էր կատարում:
Reuters-ը հաղորդում է.
Ականատեսների խոսքով, միկրոավտոբուսը, կեռագծով շարժվելով, վրաերթի էր ենթարկում Բարսելոնայի Լա Ռամբլա փողոցով քայլող անցորդներին: Իսպանական ոստիկանությունը հայտնել է, որ պատահածը որակավորում է որպես ահաբեկչություն և հրապարակել է մեքենայի վարորդի լուսանկարը: Վերջինս ծնունդով Մարոկոյից 20-ամյա Դրիսս Օուբաքիրն է:
Իսպանիայի վարչապետ Մարիո Ռախոյը տեղեկացրել է, որ կապի մեջ է Կատալոնիայի իշխանությունների հետ:
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է. «Ահաբեկիչները պետք է իմանան, որ ԱՄՆ-ն և իր դաշնակիցները լի են վճռականությամբ գտնել նրանց և հանձնել արդարադատությանը»:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան «Իսպանիայի հետ միասին ուս ուսի դիմակայում է ահաբեկչությանը»:
Վերջին ժամանակներում մեքենաների միջոցով կատարված ահաբեկչությունները տեղի են ունեցել
— Փարիզում, 2017 թ.-ի օգոստոսին՝ 6 վիրավոր
— Լոնդոնում, 2017 թ.-ի հունիսին՝ 8 զոհ
— Լոնդոնում, 2017 թ.-ի մարտին՝ 4 զոհ
— Ստոկհոլմում, 2017 թ.-ի ապրիլին՝ 4 զոհ
— Բեռլինում, 2016 թ.-ի դեկտեմբերին՝ 12 զոհ
— Նիսում, 2016 թ.-ի հուլիսին՝ 86 զոհ: